ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձել են պայթեցնել հայ պատգամավորի եղբոր մեքենան (տեսնայութ)

ՎԻԴԵՈ

Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան, գրում է Jnews.ge-ն: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Միջադեպի վերաբերյալ հարցուփորձին Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում: Իսկ պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետ էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են:

Ես եկա դեպքի վայր, տեսա, որ ծառի ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»: Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը: «Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ ՀԷԿ, երևի սա էլ են հաշվի առել:

Դուք երևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հուլիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեցի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ սպառնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումն ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն: Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն:

Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, տեսանյութերը կան, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորայք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular