ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին հիշեց «Պազ»-ի պատմությունը. Վանաձորը շարունակում է մնալ առաջատարը COVID 19 վարակման դեպքերով

ՎԻԴԵՈ

Լոռու մարզը, հատկապես Վանաձոր քաղաքը շարունակում էր դեպքերով ավելի բարձր լինել, քան մյուս մարզերը և քաղաքները։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այնպես է ստացվել, որ տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներից։ Նրանցից մեկում օրինակ 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում պարզապես կանոնները չեն պահպանվում ընդհանրապես։ Օրինակ «Հայփոստ»-ի գրասենյակում ունենք զրո դրական, բժշկական կենտրոն զրո դրական, մեկ ուրիշ կարի ֆաբրիկա էլ ունենք Վանաձոր քաղաքից դուրս էլի զրո դրական։ Ակնհայտ է՝ այնտեղ, որտեղ պկանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ։ Եթե նույնիսկ զրո էլ չի, շատ փոքր թվեր են։ Կարծում եմ՝ պետք է շարունակական լինեն մեր և տնտեսվարողների շահերը»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմիններին հորդորեց զբաղվել այդ երկու տեքստիլ ընկերություններով. «Դա նշանակում է՝ քրոնիկ բնույթ են կրում։ Նախորդ ճգնաժամից հետո, եթե էլի այդ իրավիճակը կա, սա արդեն մեծ պրոբլեմ է»:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ նշեց, որ ոչ միայն Վանաձորում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակվում են. «Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Մեր կողմից սահմանված կանոնները, օրինակ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում, դրանք պահպանվում են։ Ամենայն հավանականությամբ այդ վարակակիրները, որոնք հայտնաբերվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, շատ հնարավոր է՝ դրսից է բերվում»:

Փաշինյանը նկատեց՝ եթե բոլոր տեղերը ստուգում են և դրական դեպքերը զրո է, բայց իրենց մոտ 50 է, նշանակում է, որ իրենք են օջախը. «Եթե ուրիշ տեղերից բերած լիներ, պետք է լիներ ուրիշ տեղեր 200, իրենց մոտ 50։ Ես էլի հիշեցի լեգենդար «Պազ» ավտոբուսը, որի մեջ աշխատանքի գնալ-գալուց սահմանվածից կրկնակի ու եռակի ավել մարդիկ են նստում»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular