ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասիական զարգացման բանկի նախագահը տեսազանգ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ընդունել է Հայաստան այցելելու նրա հրավերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասագավայի հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մասացուգու Ասագավային ԱԶԲ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո: Վարչապետը նշել է, որ ԱԶԲ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է, և մեր երկրում տարբեր՝ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության և կրթության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ՀՀ մասնավոր հատվածի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը վկայում են գործընկերության արդյունավետության մասին: «Մենք կարևորում ենք ԱԶԲ հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ԱԶԲ կողմից Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Մասացուգու Ասագավան ջերմորեն ընդունել է վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերության խորացումը: ԱԶԲ նախագահը ողջունել է կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերը և վերահաստատել ինչպես գործընկերության ծրագրով, այնպես էլ համավարակի հարուցած տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղղությամբ Հայաստանին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Պարոն  Ասագավան նշել է, որ ԱԶԲ-ի և Հայաստանի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն, որի շրջանակում շարունակաբար իրականացվում են  ՓՄՁ օժանդակության նախաձեռնությունները, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, ֆինանսական, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում նախանշված ծրագրերը:

 
 

Վարչապետը և ԱԶԲ նախագահը քննարկել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակի, դրա տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող քաղաքականության, այս համատեքստում գործակցության հեռանկարների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին՝ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հայաստանի կառավարությունը համավարակից հետո տնտեսության վերականգնման միջոցառումների փաթեթ է մշակում, որոնց իրականացման գործում մեծապես կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱԶԲ հետ համագործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular