ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրանդա Քերի թիկնապահին դանակահարել են. ավազակային հարձակում սուպերմոդելի առանձնատան վրա. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անհայտ անձը փորձել է ներխուժել հայտնի մոդել Միրանդա Քերի Մալիբուի տուն: Այդ առանձնատանը Միրանդան ապրում է 11-ամյա որդու՝ Ֆլինի հետ: Թիկնապահը, նկատելով պարսպի վրա բարձրացած անհայտ անձին, փորձել է նրան կանգնեցնել, որից հետո դեմքին դանակի հարված է ստացել: Ի պատասխան՝ թիկնապահը մի քանի անգամ կրակել է հարձակվողի վրա, գնդակներից մեկը դիպել է անհայտ տղամարդու գլխին:
Երկուսն էլ տեղափոխվել են Լոս Անջելեսի հիվանդանոց: Առայժմ հայտնի է, որ թիկնապահը հարվածն ստացել է աչքի տակ, նա դանակի մի քանի վիրավորումներ էլ ունի: Հայտնի չէ, թե անհայտ տղամարդն ինչու է ցանկացել մտնել Միրանդայի առանձնատուն: Տղամարդուն մեղադրանք կառաջադրվի։
Հայտնի չէ, թե այդ պահին Միրանդան եւ նրա որդին որտեղ են եղել: Հնարավոր՝ հարձակվողն անօթեւան է:
Միրանդան առանձնատունը ձեռք է բերել 2014 թվականին Օռլանդո Բլումից ամուսնալուծվելուց հետո:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular