ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է առաջանում բերանի չորությունը և ինչպես ազատվել դրանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպես նշում են մասնագետները, 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր 2-րդ մարդ տառապում է բերանի չորությամբ (քսերոստոմիա), խանգարում, որի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Օրինակ լորձի արտազատմանը կարող են խանգարել՝

·  քնաբերների երկարատև ընդունումը, հակավիրուսային, հակահիստամինային, հիպոտենզիվ դեղամիջոցների, հակադեպրեսանտների ու հանգստացնող միջոցների ու մի շարք այլ դեղամիջոցների ընդունումը:

· շաքարային դիաբետը

·  ստամոքսի հիվանդությունները, օրինակ գաստրիտը

·  նյարդային խանգարումները

Եթե վերոթվարկյալ խնդիրներից որևէ մեկը ձեզ մոտ առկա չէ, ապա փորձեք վարվել հետևյալ կերպ:

· Օրվա ընթացքում կում-կում խմեք հատապտուղներով կամ ցիտրուսային մրգերով ջուր:

· Հրաժարվեք սուրճից ու ալկոհոլից, քանի որ նրանք նպաստում են ջրազրկմանը:

· Մի ծխեք: Այդ վնասակար սովորության պատճառով բերանի չորությունն ավելի արտահայտիչ են դառնում:

· Օրվա ընթացքում հաճախակի լեզվով մերսեք լնդերն ու այտերի ներսի մակերեսը:

· Ծամեք մաստակ ու ծծեք առանց շաքարի սառբնաշաքար: Նրանք խթանում են լորձաթաղանթի գործունեությունը:

· Սննդի մեջ ավելացրեք մի փոքր կծու պղպեղ, այն պարունակում է կապսացին, որը ուժեղացնում է օրգանիզմի հեղուկի՝ քրտինքի, արցունքի ու թքի սեկրեցիան: Սակայն, եթե ունեք ստամոքսի հետ կապված խնդիրներ, ապա պղպեղը հակացուցված է:

· Խոնավեցրեք սենյակի օդը: Օդափոխիչներն ու ջեռուցման կաթսաները չորացնում են օդը, ինչն ավելի է բարդացնում բերանի խոռոչի չորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular