ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգամ եկեղեցում չի մեղմվել ընտանիքի, հարազատների, գործընկերներ-արվեստագետների զգացմունքային հրաժեշտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը ներկա է եղել դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր` /Թամարայի / Տոմայի և նրա ընտանիքի անդամների հոգեհանգստին:

 

Հիշեցնենք, որղբերգական վթարից զոհված ընտանիքի 4 անդամների հոգեհանգիստը կայացել է այսօր, ՆորՆորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Տեղում է եղել նաև մեր նկարահանող խումբը, սակայն լրատվամիջոցներին թույլ չի տրվել նկարահանումներ իրականացնել: 

 

Newmedia.am-ի հետզրույցում Նաիրա Դիվանյանն ասաց, որ անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի կարողացել մեղմել ընտանիքի, հարազատների, գործընկերներ-արվեստագետների զգացմունքային հրաժեշտը։  

«Սարսափելի է տեսնել նույն տեղում և նույն ընտանիքից 4 դի: Այն էլ Ալլայի ու Արմենի էդքան ջերմ ու պինդ ընտանքից։ Ուզում եմ հավատալ, որ Աստծո նախախնամությամբ, իրար հետ ժամեր ու օրեր հրաշալի վայելելով, Տաթևի վանքում վերջին Օրհնությունը ստանալուց հետո այս համերաշխ, բարի, լուսավոր էակները, այս Սեր տարածող մարդիկ պիտի միասին ու համերաշխ դառնային հրեշտակներ։ Պարզապես մեզ՝ ապրողներիս համար շատ դժվար պիտի լինի»,- ասաց Նաիրա Դիվանյանը: 

Մեր զրուցակիցը դերասանների դստերը և նրա ընտանիքին ճանաչում է 8 տարի: Տոման խմբավար էր, դասավանդում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլլեջում և Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Նաև երաժշտական համարներ էր պատրաստում Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի երիտասարդական ստուդիայի  սաների հետ։  

Եվ դպրոցի, և Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներին կենսուրախ Տոման մշտապես տարբերվում էր իր ակտիվ, պրպտող ծրագրերով։ Նա շատ կիրթ ու նուրբ ճաշակի երաժիշտ էր։ Նրա բեմադրած մյուզիքլները, համերգային համարները տոնի էին վերածում սովորակն ուսուցողական պրոցեսը։

Դերասանները երկու դուստր ունեն։ Նաիրա Դիվանյանին միշտ հիացրել է  Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի  առանձնահատուկ տաք վերաբերմունքը Տոմայի նոր ձեռնարկած, անիրականանալի թվացող պրոեկտներին։ Կարծես, մի մարդու պես անցնեին այդ ամենի միջով ու, ի վերջո, հպարտանային իրենց սիրելի Տոմայի իրականացրած հերթական նախագծով։

Ի դեպ, այդ ամենին ոչ պակաս մասնակցություն էր բերում նրա ամուսինը / իր ձեռքով մեզ անհրաժեշտ դեկոր պատրաստելուց մինչև երգչախմբին քաղաքից քաղաք տեղափոխելը /։                                                                                                                           

Կինը` Ալլան, այս աննկարագրելի հարվածից, կարծես, կտրված լինի իրականությունից:

Տոմայի որդիներից 15-ամյա Նարեկը հաճույքով կիթառ էր նվագում, օրեր առաջ ստացավ ավարտական վկայականը։ Այնուամենայնիվ որոշել էր ատամնաբույժ դառնալ։ 9-ամյա Արմենչոն էլ հայրիկի ընդունակություններն էր ժառանգել՝ լավ մաթեմատիկա գիտեր ու արդեն նկարում էր։ Նրանք Արմեն պապիկի թուլություններն էին։

Տոմայի ամուսինը` Միրանը, որ ճարտարապետ է, նույնքան հարված հասցրեց մայրիկին ու քրոջը, ինչպես նաև իր մեծաթիվ ու նվիրված ընկերությանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասաններ Արմեն Մարությանի  և Ալլա Վարդանյանի դուստրը ընտանիքով վթարի է ենթարկվել: 

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց  երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։ 

 Կարդացեք նաև այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular