ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, կարող է մոտենալ․ տեղում կապացուցեմ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Life.panorama.am-ը գրում է.

«Ալեքսանդր Բաբասյանն այդպես էլ չհասկացավ, որ կան բաներ, որոնք պետք է մնան իր և կնոջ միջև».

Նման վերնագրով հրապարակումներով սկսեցին դերասան Ալեքսանդր Բաբասյանին քննադատել, երբ նա իր Instagram-ի էջում հրապարակեց լուսանկար, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է դեմքի խնամքով զբաղվում. նրան «մեղադրում են» հակահիգենիկ պահվածքի մեջ:

քննադատություններին ի պատասխան` փորձեց ստանալ Ալեքսանդր Բաբասյանի մեկնաբանությունը:

«Այդ լուսանկարն արել եմ, երբ տանը նստած ֆիլմ էի դիտում ու դեմքիս խնամքով էի զբաղվում. Ինձ հարմար է եղել, որ այդ նկարը հրապարակեմ ու հրապարեկել եմ:

Ինձ դուր է գալիս, որ արտաքին տեսքիս հետեւում եմ ու այդտեղ ոչ մի հակահիգենիկ բան չկա, ընդհակառակը` դա ընդամենը կոսմետիկ միջոց է, որը մաքրում է դեմքս: Ես աղբ չեմ դրել դեմքիս ու նկարվել, ես ոտքերիս մատների եղունգները խնամելիս չեմ լուսանկարվել, դա ուղղակի սովորական երեկոյան պրոցեդուրա էր»,- նշեց նա ու ավելացրեց.


«Շատ լավ կլինի, որ տղամարդիկ եւ հատկապես իմ ոլորտի տղամարդիկ հասկանան, որ կարելի է հետեւել իրենց արտաքին տեսքին, անպայման չի լինել կին, որ հետեւի իրեն կամ կոսմետիկական պրոցեդուրա անցնի:

Դերասաններն իրենց մասնագիտությունից ելնելով շատ հաճախ խոշոր պլանով են նկարահանվում ու տգեղ է, երբ տեսնում ես չխնամված մաշկ:

Ինձ դուր է գալիս կոկիկ ու խնամված լինել եւ բոլորովին պարտադիր չէ, որ տղամարդու եղունգները կեղտոտ լինեն, ճկույթի եղունգն էլ երկար, որ նա իսկական տղամարդ համարվի:

Եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, կարող է մոտենալ ինձ ու ես իրեն տեղում կապացուցեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular