Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տղան ականատես է եղել հոր ողբերգական ավտովթարին. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
հոկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան -Հանքավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ից դեպի Կռչալու հանդամաս տանող սարամիջյան ճանապարհին УАЗ մակնիշի ավտոմեքենան կողշրջվել է, ինչի հետևանքով կա զոհ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված ավտոմեքենայի վարորդ, 56-ամյա Մանվել Պետրոսյանն էր, ով մահացել է մեքենայի կողաշրջման հետևանքով:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ.Պետրոսյանը ոստիկանության նախկին աշխատակից էր, կոչումով՝ կապիտան և աշխատել էր ոստիկանության Հրազդանի բաժնում՝ որպես տեղամասային տեսուչ: Ողբերգական դեպքից առաջ նա իր տղայի հետ է եղել սարում ու վերադառնալիս են եղել Հրազդան, երբ ինքը առջևից մեքենայով ընթանալիս է եղել, իսկ տղան ոտքով է իջնելիս եղել սարից:
Վթարին ականատես լինելուց հետո տղան իջել է գյուղ և տեղեկությունը փոխանցել համապատասխան մարմիններին: