ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվա-Երեւան ավտոբուսի ողբերգական վթարից տուժած ուղեւորներից 4-ը երեխա են. մանրամասներ (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի տարածքում ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժած 22 ուղեւորներից 4-ը երեխա են: NEWS.am-ին ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին:

Ավտոբուսում եղել է 52 ուղեւորը, տուժել է 22 ուղեւոր, որոնցից 5-ը՝ մահացել է: Մահացածների մեջ են նաեւ երկու վարորդները:

Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ եւ 27 միավոր տեխնիկա:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնել են, որ դեսպանատան կողմից աշխատաքններ են տարվում տեղի Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավարության, ինչպես նաեւ համայնքային կազմակերպության հետ, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: Ռուսաստանում Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը մեկնել է դեպքի վայր։ Տուժածների և զոհերի անունները ճշտվում են:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular