ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS.Razminfo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդեն, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ:

Ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին:

Ձախից՝ ցուցադրված բեկորը, աջից՝ Spike-NLOS հրթիռը:

NLOS-ը Spike կառավարվող հրթիռների ամենահեռահար տարբերակն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև շուրջ 25կմ հեռավորությունից: Բացի NLOS-ից՝ Ադրբեջանի սպառազինությունում կան նաև Spike-ի այլ տեսակներ, օրինակ՝ 5 կմ հեռահարությամբ Spike LR-ը և 8 կմ հեռահարությամբ Spike ER-ը: Սրանց հրթիռները, սակայն, նաև տեսքով են տարբերվում NLOS-ից և ցուցադրված բեկորների դրանց մեջ մնացորդներ մենք չտեսանք:

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել այս հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:

Ադրբեջանի ՊՍԾ ռազմանավը Spike NLOS արձակման կայանով


2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ասել էր, որ իրենք դասեր են քաղել 2016թ. ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը: Իսկ վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակեց լուսանկար, որոնցում Մի-17 ուղղաթիռի վրա կային ենթադրաբար Spike NLOS-ի համար նախատեսված կախոցներ:

Ադրբեջանական Մի-17 ուղղաթիռը ենթադրաբար Spike NLOS-ի կախոցներով

 

Միաժամանակ Ադրբեջանը երբևէ չի ցուցադրել այս հրթիռները՝ տեղադրված ցամաքային հարթակների վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ցամաքային հարթակներով տարբերակներ չկան Ադրբեջանի զինանոցում, բայց խիստ հավանական է, որ 2020թ․հուլիսյան այս մարտերում Ադրբեջանն առաջին անգամ ուղղաթիռներից կիրառել է Spike NLOS հրթիռներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular