ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իլհամ Ալիեւը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ, որում խոսել է այն մասին, թե Հայաստանն անսպասելի հարվածել է իրենց դիրքերին եւ դրա հետեւանքով ունեն զոհեր, սակայն հետ են մղել գրոհը եւ «չեն զիջել ոչ մի սանտիմետր»:

Զուգահեռ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը կատարվածի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Կասպշիկին: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե երբ ունենան հնարավորություն, կհրավիրեն արտերկրի զինվորականների եւ ցույց կտան, թե ինչ է եղել եւ ով է սկսել իրականում:

Ալիեւի ելույթի գոնե հրապարակային մասը հուշում է, որ նա չի պատրաստվում հետագա լարումն ավելացնելուն, ինչի համար էլ հայտարարում է, որ չկա ոչ մի սանտիմետրի կորուստ: Այսինքն, չկա որեւէ բան «հետ բերելու» այսպես ասած պարտավորություն: Մյուս կողմից դա ամենեւին չի բացառում, որ Ալիեւը դնի ռազմավարական դիրքի կորուստը հետ բերելու խնդիր, ամեն գնով, այլապես դնելով պաշտպանության նախարարի կամ սահմանապահ ծառայության ղեկավարի պաշտոնանկության հարց: Ի դեպ հատկանշական է, որ առայժմ գոնե չի լսվում Հասանովի ձայնը:

Փոխարենը հրապարակ է գալիս Մամեդյարովը, որի ձայնը չէր լսվում մոտ մեկ շաբաթ, այն բանից հետո, երբ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հակակոռուպցիոն հատուկ գործողություն իրականացրեց ԱԳՆ-ում, ձերբակալելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում Մամեդյարովի ընկերոջն ու զինակցին: Հուլիսի 10-ին Մամեդյարովը չէր մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը:

Հուլիսի 13-ին իրավիճակը Բաքվում արդեն արմատապես այլ է եւ խոսք կարող է լինել Հասանովի պաշտոնանկության մասին, թերեւս բանն Ալիեւի պաշտոնանկության չհասցնելու համար: Ադրբեջանական սահմանային սադրանքը, որի հետեւանքով հակառակորդը, ստանալով պատժիչ հակահարված, կորցրել է ռազմավարական գերնշանակության դիրքեր, փաստացի ստացվեց Մամեդյարովի «դաժան վրեժը» նրանց հանդեպ, ովքեր հայկական դիրքերի անհաջող գրոհից առաջ հաջող գրոհ էին իրականացրել ԱԳՆ Մամեդյարովի դիրքերի վրա:

Այդ գրոհը սկսվել էր դեռեւս ապրիլի 21-ին Մնացականյան-Մամեդյարով-համանախագահներ հեռավար հանդիպումից հետո: Դրանից առաջ էլ Լավրովը արել էր փուլային տարբերակի մասին հայտնի հայտարարությունը, ինչին անմիջապես հաջորդել էր Երեւանի չափազանց կոշտ մերժումը: Ադրբեջանում դա գնահատել էին որպես Լավրովի «սադրանք», որով նա հրահրել էր Երեւանի կոշտ պատասխան, ինչը սակայն չէր արժանացել համանախագահների դժգոհությանը:

Մնացականյան-Մամեդյարով-համանախագահներ հունիսի 30-ի հեռավար հանդիպումից հետո էլ փաստորեն եղավ հատուկ ծառայության գրոհը Մամեդյարովի դիրքերի ուղղությամբ, ինչը փաստացի այլ բան չէր, քան գրոհ հենց համանախագահների ուղղությամբ: Հետո Ալիեւը արդեն բաց տեքստով էր դժգոհում նրանցից:

Դժգոհության  «խոսքից գործի» անցումը սակայն Ալիեւի մոտ չստացվեց: Ըստ երեւույթին նրանք, ովքեր կարող էին համոզել այդ «անցումը սկսելու» հարցում, կամ բավականին կոշտ ձեւով խաբել են Ալիեւին, կամ ուղղակի տապալվել, ստիպելով նրան «վերադարձնել» Մամեդյարովին խաղ, եռքը կանգնեցնելու համար: Այն եռքը, որի մասին սահմանային լարվածությանն ու ադրբեջանական կորուստներին զուգահեռ գրում էր Լավրովի խոսնակ Զախարովան՝ «պակասում է միայն Պիտերի ֆորումն ու «տապը» Բաքվում»: Ու՞մ է Ալիեւը դուրս բերելու խաղից, Բաքվում «չտապակվելու» համար:

Հայաստանի անելիքը այդ գործում մեկն է՝ չափազանց զգոն եւ ուշադիր բոլոր ուղղություններով, միաժամանակ աշխույժ քաղաքական աշխատանք համանախագահ երկրների, Չինաստանի եւ Իրանի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular