ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


76-ամյա օրիորդը սիրահարվել է և ամուսնացել ծերանոցում. Բացառիկ Ֆոտոշարք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թաթարստանում կինը հանդիպել է իր առաջին սիրուն 76 տարեկանում: Թոշակառուհու ընտրյալն է դարձել 67-ամյա Գուսման Վալիուլինը, ով նույնպես երբեք ամուսնացած չի եղել: Սիրահարները որոշել են պաշտոնապես ամուսնանալ:

Love

Անսովոր և հուզիչ պատմություն է տեղի ունեցել Թաթարստանի ծերանոցներից մեկում: Այնտեղ որոշել են ամուսնանալ 76-ամյա կինը և 67-ամյա տղամարդը, ովքեր փոխադարձ սիրո ուրախությունն ապրել են ծերության օրոք. հայտնում է Life News պորտալը:

«Նա շատ լավ մարդ է, չի ծխում, չի խմում, ինձ ամեն հարցում օգնում է: Եղել են պահեր, որ ես վատ ինքնազգացողության պատճառով պառկել եմ, իսկ ինքը իմ կողքից հեռու չի գնացել և կիտրոնով թեյ է տվել», -կիսվել է կինը լրագրողների հետ:

Ի դեպ, 76-ամյա հարսնացուն կույս է: Նա նույնիսկ տղամարդու ձեռք չի բռնել մինչև իր սիրուն հանդիպելը: Բանն այն է, որ համացանցում հայտնված այս պատմության հերոսուհու մայրը ասել է, որ նրան ծնել է իր համար և թույլ չի տա դստերը հանդիպել տղամարդկանց հետ: Թեև, ինքը ևս դրա համար ժամանակ չի ունեցել. առավոտից երեկո աշխատել է ֆերմայում: Տղամարդու համար ևս այս ամուսնությունը առաջինն է:

Ողջ կյանքում նա բարդույթավորվել է հաշմանդամության պատճառով և ամաչել հանդիպել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Սիրահարները ամուսնացել են մահմեդական կանոնների համաձայն: Ծերանոցի տնօրենը ասել է, որ նորապսակների համար առանձին սենյակ է հատկացրել:

Love

People.am օնլայն ամսագիրը շնորհավորում է բոլոր 18-108 տարեկան երիտասարդներին Սուրբ Սարգսի օրվա՝ Սիրո Տոնի կապակցությամբ, մաղթում , որ գտնեք ձեր սիրուն, սիրեք և սիրված լինեք…

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular