ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 հայտնիներ, ովքեր հաջողության հասնելուց առաջ անօթևան են եղել (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աղքատության ճիրաններից ազատվելն ու մեծ հարստության հասնելը միայն գեղարվեստական ֆիլմերում չէ, որ պատահում է:

Իրականում հաջողությունների հասնելու դժվար ու փշոտ ուղին անցնում են շատերը` կյանքի կոչելով իրենց ամենանվիրական երազանքները: Երևի հենց այդ մարդիկ էլ ոգեշնչման աղբյուր են դառնում ֆիլմերի ստեղծման համար: Այս մասին գրում է The Independent-ը և ներկայացնում հայտնի անձանց, ովքեր նախքան հաջողության հասնելն ու կարիերա կերտելը, անգամ քնելու տեղ չեն ունեցել:

1.Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նախքան «Տերմինատոր» ֆիլմի նկարահանումը ապրել է իր մեքենայում` հազիվ ծայրը ծայրին հասցնելով: Ֆիլմի սցենարը գրելիս նա մտածում էր միայն այն կյանքի կոչելու մասին: Ողջ աշխարհում «Տերմինատոր» ֆիլմը 77 մլն դոլար եկամուտ է գրանցել:

2.Կատակերգու դերասան Ջիմ Քերին հեռացվել է ավագ դպրոցից և ընտանիքի հետ միասին ստիպված է եղել գիշերել a VW մինիվենի մեջ: Դերասանի խոսքով` հումորի զգացումն իր մոտ զարգացել է հենց ֆինանսական դժվարությունները հաղթահարելիս:

3.Օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին 21 տարեկանում առաջին անգամ ժամանել է Նյու Յորք` դերասանուհի դառնալու նպատակով: Նրա մայրն իրեն քիչ էր գումար ուղարկում, և ամերիկուհին ստիպված էր բնակվել անօթևանների ապաստարանում:

4.Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը ժամանակին աշխատել է որպես մատուցող և ստիպված է եղել գիշերել Լոնդոնի նստարաններին:

5.Երգչուհի Էլլա Ֆիցջերալդը նույնպես անօթևան է եղել նախքան «Ջազի թագուհի» դառնալը: Իր կարիերայի ընթացքում նա 13 «Գրեմմի» մրցանակ է շահել, ինչպես նաև մեդալներ է ստացել նախագահներ Ռոնալդ Ռեյգանից և Ջորջ Բուշից: Երգչուհին մահացել է 1996-ին:

6.Պատանի Ջենիֆեր Լոպեսը ցանկանում էր պարուհի դառնալ, իսկ մայրը դստերը ցանկանում էր տեսնել քոլեջում ուսանելիս: Ջենիֆերն, իր երազանքի ետևից գնալով, դուրս է գալիս տանից և ստիպված է լինում գիշերել պարի ստուդիայի բազմոցին: Այժմ Forbes ամսագիրը 46-ամյա երգչուհու կարողությունը գնահատում է 28.5 մլն դոլար:

7.Չապլինի հոր վաղաժամ մահից հետո նրա մայրը հոգեբուժարան է տեղափոխվում, և Չապլինը եղբոր հետ ստիպված է լինում ինքնուրույն ապրուստ վաստակել: Քանի որ նրանց ծնողները շոուբիզնեսի ներկայացուցիչներ էին, եղբայրները որոշում են հետևել ծնողներին և ընտրում բեմական ուղին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular