ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը մեկնարկում է նոր սոցիալ-տնտեսական նախաձեռնություն՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանը աջակցելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երևան, 9-ը հունիսի, 2020 թ. – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից* (“Recover Better Fund”)՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական և կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը:

Հայաստանի համատեղ ծրագիրը, որը կրում է «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում. խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացումը» անվանումը, մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի յոթ գործակալությունների՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարության ներքո՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ հատկապես արձագանքելով Հայաստանում առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց և աշխատանքային միգրանտներին, ինչպես նաև՝ համավարակից տուժած փոքր բիզնեսներին:

Նախաձեռնության մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝  ՔՈՎԻԴ-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի և ՀՀ Կառավարության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման ժամանակ:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել», – քննարկման ժամանակ ասաց Շոմբի Շարփը:

«Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ և հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները», -ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի համատեղ ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝ 1) իրավունքների և փաստերի վրա հիմնված սոցիալական պաշտպանության տրամադրումը, մասնավորապես՝ կանխիկ գումարի փոխանցման և առաջնային ծառայությունների տեսքով, ինչը հնարավորություն կտա բարելավելու բարդ իրավիճակում գտնվող խմբերի կարգավիճակը և նվազագույնի հասցնելու նրանց խոցելիությունը ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունների հանդեպ, և 2) բարդ իրավիճակում գտնվող խմբերի և միկրո, փոքր ու միջին չափի ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատատեղերի և ձեռնարկատիրական ջանքերի աջակցումը և խթանումը, այդ թվում՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը բարելավման, ինչպես նաև՝ թվային նորարարությունների միջոցով:

«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամի աջակցությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Դանիայի կառավարությունների առաջին ներդրումների շնորհիվ, ինչը ՄԱԿ-ին հնարավորություն է տվել ստեղծել ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման հիմնադրամ: Բոլոր անհատները և կազմակերպությունները, որ ցանկանում են աջակցել այս ծրագրին, կարող են հանգանակել հատուկ կայքի միջոցով, իրենց նվիրատվությունը հատկացնելով Հայաստանին, կամ կապ հաստատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի գրասենյակի հետ՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

*«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամը ՄԱԿ-ի միջգերատեսչական ֆինանսավորման մեխանիզմ է, որը գործարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից 2020 թվականի ապրիլին՝ աջակցելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ծագած առողջապահական և զարգացման ճգնաժամը: Հիմնադրամը կառավարվում է Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) կողմից և աջակցում է տնտեսական ծանր վիճակի և սոցիալական խաթարման հանդեպ առավել խոցելի խմբերին (ԲԳՆՀ-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ՝ http://mptf.undp.org):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular