ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Hrachya Rostomyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է 

Համավարակի զարգացման այս օրերին շատերն են առաջ քաշում հակաճգնաժամային կառավարության ստեղծման պահանջ։ Գաղափարն ինքնին ողջունելի է, մանավանդ՝ գործող կառավարության ակնհայտ ձախողման համատեքստում, սակայն «հակաճգնաժամային կառավարություն» կոչվածն ընդամենը գործիքակազմ է, կառավարման միջոց ու շատ ավելի կարևոր է դրա բովանդակության քննարկումը։
Հակաճգնաժամային կառավարությունն, ըստ էության, պետք է լինի ազգային համաձայնության, համերաշխության կաբինետ՝ գործունեության սահմանափակ ժամկետով ու մանդատով։ Այդ կառավարությունն, իր բնույթով, պետք է լինի մերիտոկրատիայի(արժանիների իշխանություն) դրսևորում։
Ըստ էության՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության հիմնական առաքելությունը պետք է լինի հումանիտար աղետի կանխումը կամ չեզոքացումը։
Այս համատեքստում նման կաբիների առաջնային խնդիրներն են․
-առողջապահական համակարգի կոլապսի հաղթահարումը, համաճարակի «ողնաշարը» կոտրելը։ Ցավոք, մեր առողջապահական համակարգն այլևս չի կարող ինքնուրույն լուծել այս խնդիրը։ Պետք է դիմել միջազգային աջակցության խնդրանքով, առաջին հերթին՝ Ռուսաստանին ու ԵՏՄ մեր գործընկերներին, նաև՝ հարևան Վրաստանին։ Մեր գործընկերների միջոցով պետք է մեծացվի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները՝ դաշտային հիվանդանոցներ հիմնելու, դրսից բերված բուժսարքավորումների, բժշկական անձնակազմի, նաև՝ առաջատար ենթակառույցներ ներդնելու միջոցով։ Յուրաքանչյուր օրվա հապաղումը հանգեցնելու է տասնյակ մահերի, ինչի պատասխանատվությունը մնալու է գործող կառավարության վրա,
-տնտեսական ճգնաժամի, սոցիալական աղետի կանխումը։ Այդ նպատակով ազգային համաձայնության կառավարությունը պետք է դադարեցնի հասարակության սորտավորումը, «սևերի» ու «սպիտակների» բաժանումը։ Անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը, կասեցնել հակասոցիալական օրենսդրության գործունեությունը։ Գործող կառավարության ժամանակավրեպ օրակարգը բերում է հասարակության մասնատմանը, համազգային պոտեցիալի փոշիացմանը,
-երկրին սպառնացող անվտանգային ռիսկերի չեզոքացումը։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանի միջազգային մեկուսացման հեռանկարը կարող է նոր խթան հանդիսանալ թշնամիների ռազմատենչության համար։ Անհրաժեշտ են քայլեր՝ ազգային միասնության կայացման, Արցախի ու Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարույթունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը։ Դա դիլենտանտիզմի, ավելորդ ինքնավստահության ու բանական կարծիքներն անտեսելու հետևանք է։ Նման քաղաքականության շարունակությունը հավասարազոր է հանցագործության․ եթե հապաղենք նշված օրակարգով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցում, կարող ենք ունենալ աղետալի հետևանքներ․․․․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular