Ինչ անել, երբ երեխայի ծնվելուց հետո զույգերի սեռական ցանկությունները չեն համընկնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿալիֆորնիայի համալսարանի հետազոտողները գտել են, որ երեխայի ծնվելուց հետո կնոջ և տղամարդու սեռական ցանկություները դադարում են համընկնել։
Հետազոտողներն անցկացրել են սոցիալական հարցում, որին մասնակցել են մինչև 1 տարեկան երեխա ունեցող զույգեր։ Հարցման արդյունքները պարզել են, որ հարցված ծնողների 90 տոկոսն իսկապես մտահոգված են, որ իրենց սեռական ցանկությունները չեն համընկնում։ Երիտասարդ զույգերը նշել են, որ իրենց ներկայիս ընտանեկան իրավիճակում իրենց սեռական ցանկությունները բավարարված չեն։
Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլագիական, հորմոնալ և հոգեբանական փոփոխությունների արդյունքում լիբիդոն նվազում է և սեռական կյանքը նրանց համար մղվում է երկրորդ պլան։ Կնոջ մոտ սեռական ցանկությունը վերականգնվում է ծննդաբերությունից որոշ ժամանակ, երբեմն երկար ժամանակ անց։
Այս ընթացքում տղամարդուն թվում է, թե երեխան կնոջ համար առավել կարևոր տեղ է սկսում զբաղեցնել, քան ինքը, ինչը հաճախ կարող է հանգեցնել նաև վեճերի։
Իրավիճակի լուծման համար հետազոտողները խորհուրդ են տալիս տղամարդուն ևս ներառել առօրյա կյանքի կազմակերպման, երեխայի խնամքի հետ կապված գործերում։