ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի ամոթն է, որից պետք է ազատվել. թուրք գիտնական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում թուրք գիտանական և մարդու իրավունքների պաշտպան Սայիթ Չեթինօղլուն խիստ քննադատության ենթարկեց Թուրքիայի ղեկավարությանը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշման համար: Չեթինօղլուն նշեց, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը նաև Թուրքիայի ամոթն է, որից հարկավոր է ազատվել: «1915 թվականին տասնյակ հազարավոր երեխաներ և հայ կանայք սպանվեցին, վաճառվեցին: Կարելի է ասել՝ նրանց հոգիները գողացան: Սա մի իրավիճակ է, որը մեզ ամաչեցնում է, և մենք պետք է փրկվենք այդ ամոթից»,- նշեց թուրք գիտնականը:

Նա անդրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանի քայլին, ով խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հերթով ցույց է տվել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների լուսանկարները՝ որակելով դա շատ կարևոր, բայց կիսատ քայլ: «Թուրքիայում կա Սևան Նիշանյան անունով մի գրող, ով մի քանի տարի է, ինչ բանտում է: Ես անհանգստանում են իմ ընկերոջ կյանքի համար»,- ասաց նա:
Նա հավելեց, որ Թուրքիայի խորհրդարանի ներկայիս շենքը կառուցված է հային պատկանող տարածքի վրա, վարչապետի և էրդողանի նստավայրերի տարածքները ևս հայերին են պատկանել: «Այսօր կան մարդիկ, ովքեր իրենց գույքը, հարստությունը դիզել են հայերից խլած ունեցվածքով: Ես կարծում եմ՝ այժմ դրա դեմ խոսելը մարդկության պարտքն է»,- ասաց թուրք մտավորականը, ով ընդունում է, որ անարդարություն է տեղի ունեցել և 1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը կոտորվել է:
Սայիթ Չեթինօղլուի խոսքով՝ իր երկրում իրեն նույնիսկ չեն թողնում կոնֆերանսների մասնակցել՝ որպես զեկուցող: Նրան նույնիսկ միջոցներ չեն տրամադրում կոնֆերանսներ կազմակերպելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular