ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային բանկն օժանդակում է ՀՀ-ում սոցաջակցության նորարարական ծրագրին. Դրանից կօգտվի ավելի քան 11 հազար մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրեցին «Հայաստանում սոցիալական ինտեգրման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի ֆինանսավորումն տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձեւաչափով։

Ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ. այն իրականացվելու է Հայաստանի սոցիալական աշխատողներին ներկայացնող՝ հասարակական, շահույթ չհետապնդող ազգային մասնագիտական մարմնի կողմից։

«Ուրախ ենք ստորագրելու այս Համաձայնագիրը քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ, որը ճապոնական դրամաշնորհի շահառուն եւ այս ծրագիրն իրականացնող կառույցն է»,- նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն։ «Այս ծրագրի նպատակն է զբաղվածության հնարավորությունների բարելավման միջոցով ավելի լավ ինտեգրել խոցելի անձանց եւ օգնել նրանց դառնալ հասարակության ավելի ակտիվ անդամներ»։

«Ճապոնիայի կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել այս ծրագրի հույժ կարեւորությունը», - նշեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։ «Ես խորապես համոզված եմ, որ ծրագիրը նպաստելու է խոցելի բնակչության կյանքի բարելավմանը՝ հատկապես Հայաստանի մարզերում, եւ դա իրականացվելու է  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եւ նախանշված շահառուների մասնագիտական վերապատրաստման միջոցով»։

Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի մեծացնել սոցիալական աջակցության նպաստներից եւ ծառայություններից օգտվելու հնարավորությունն ու ինքնազբաղվածության հարցում աջակցություն տրամադրել  հասարակության ավելի քան 11,000 խոցելի անդամների Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքներում։ Շահառուների ընտրության չափանիշներով առավելություն է տրվելու Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ հաշմանդամ անդամ(ներ), մինչեւ 5 տարեկան երեխա եւ աշխատանքային տարիքի մոտիվացված չափահաս ունեցող տնային տնտեսություններին։

«Ծրագրի նպատակները համահունչ են կառավարության ներկայիս բարեփոխումների օրակարգին, հատկապես, խոցելի խմբերի զբաղվածության եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանման իմաստով, ինչն աղքատության հաղթահարման ամենահուսալի եղանակն է», - նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Նախարարությունը շարունակելու է օժանդակել ծրագրի իրականացմանը՝ խրախուսելով շահառուների ինքնաբավ կենսապահովման մեխանիզմները»։

Ծրագիրը, մասնավորապես, աջակցելու է՝

սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանը, որով կատարվում է շահառուների կարիքների գնահատում եւ ուղղորդում տարբեր ծառայություններ, այդ թվում՝ բուժօգնության տրամադրում, արտակարգ իրավիճակներում աջակցություն, երեխաների համար կրթական հաստատությունների հասանելիություն, մասնագիտական ու սոցիալական հմտությունների ուսուցում, հոգեթերապիայի եւ սոցիալական վերականգնման ծառայություններ, ինչպես նաեւ իրավաբանական խորհրդատվություն։ Այս նորարարությամբ գործի է դրվում անհատական դեպքի վարման մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատել ամենախոցելի եւ մարգինալացված բնակչության հետ՝ հասնելով մոտ 6000 ընտանեկան նպաստ ստացողների,

մոտավորապես 300 շահառուների ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը գործարարություն թեմայով ուսուցման եւ դրամաշնորհների տրամադրման միջոցով, որոնք նրանց կօգնեն դուրս գալ Ընտանիքների անապոհության գնահատման համակարգից։ Հիմնականում աջակցություն կստանան գյուղատնտեսության, (պարենային/ոչ պարենային ապրանքների) արտադրության/վերամշակման, հյուրատնային եւ հանրային սննդի, արվեստի եւ մշակույթի, ժամանցային ու առեւտրի ոլորտում տնտեսական գործունեության տեսակները։ Բացի այդ, այս բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ընտանեկան նպաստի ծրագրի շահառուներին՝ ինքնազբաղվածության գործող ծրագրերում տեղավորմանը, ինչպես նաեւ կտրամադրվի վերապատրաստում, գիտելիք եւ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ինքնազբաղվածության հնարավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ, այս բաղադրիչը կօգնի հասարակության մոտ 5000 խոցելի անդամների։

Առաջարկվող գործողությունները կամրապնդեն համայնքային ու տարածքային սոցիալական աշխատողների դերը՝ ընտանիքների համար առկա սոցիալական աջակցության նպաստների ու ծառայությունների հասանելիությունը բարելավելու հարցում։ Այս ծրագրով մեթոդական աջակցություն կտրամադրվի 200 սոցիալական աշխատողի եւ կզարգացվեն նրանց կարողությունները՝ թիրախային շրջաններում դեպքերի արդյունավետ վարման համար։

JSDF-ը հիմնադրվել է Ճապոնիայի կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից՝ որպես ամենից անապահով եւ խոցելի խմբերին ուղիղ աջակցության տրամադրման մեխանիզմ, որը գործում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված երկրներում։ Նպատակն է  զարգացնել նրանց հնարավորությունները, հզորացնել  եւ ամրապնդել նրանց մասնակցությունը սոցիալական եւ տնտեսական կյանքում։ Հիմնադրամը կառավարվում է Համաշխարհային բանկի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular