Պետք է սպանեին նրան. Համացանցում սկսել են ծաղրել Քիմ Քարդաշյանին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔիմ Քարդաշյանին ոստիկանական համազգեստով երկու զինված մարդ պատանդ էին վերցրել Փարիզում։ Քիմը հյուրանոցում էր՝ Փարիզի 8-րդ օկրուգում։
Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։
Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով եւ հայուհուց 16 մլն դոլար գողացել։
Հետո Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում
Քիմն արդեն հեռացել է Փարիզից, իսկ Համցանցն արդեն լի է այդ թեմայով թվիթներով։

Daily Mail–ը գրում է, որ համացանցը բաժանվել է 2 ճամբարի. նրանք, ովքեր աջակցում են Քիմին, եւ նրանք, ովքեր ծաղրում են հայուհուն (ինչ արած՝ Համացանցում ապուշները շատ են)։
«Պետք է սպանեին նրան»,– գրել է օգտատերերից մեկը։

«Ես հավերժ կհիշեմ այդ երջանիկ օրը»,– գրել է մեկ այլ օգտատեր։
Նշենք, որ Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։
Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։