ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Վանաձորում. տեղի փրկարարները վայրկյանների ընթացքում փրկել են 4 երեխաների մորը. նա կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել

ՖՈՏՈ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Վահան Նավոյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ավագ հրշեջ-լեռնափրկարար Սասուն Հակոբյանը, օղակի հրամանատար Հայկ Անդրեասյանը, հրշեջ-փրկարարներ Գուրգեն Ալավերդյանն ու Ռուստամ Ղազարյանը կարողանում են գործել ճիշտ և օպերատիվ և տան պատշգամբի դուռը արտաքին միջամտությամբ բացում և մտնում են բնակարան, որտեղ 2 ննջարանների արանքում հայտնաբերում են նույն տան բնակչուհի, 37-ամյա Հ. Ա.-ին՝ կախված։

Փրկարարները կարողանում են պարանը կտրել, որից հետո նկատում են, որ կինը դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս։ Շտապ ահազանգում են Վանաձորի հիվանդանոց, որտեղից ժամանած բրիգադը տեղում նախ բժշկական օգնություն է ցուցաբերում կնոջը, իսկ հետո տեղափոխում են հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարների կողմից փրկված կինն ամուսնալուծված է, խնամքին ունի 2 տղա և 2 աղջիկ երեխա։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղից նշված հասցել են ժամանում օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular