ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը կոչ է արել պաշտոնյաներին չօգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պատգամավոր Դարյա Վոլոդինան Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ պետական մարմիններին ուղղված Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի նամակի լուսանկարը, որում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցելու եւ «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու ցուցումներ են տրված։

 

«Հերթական անհեթեթությունը: Դեռեւս անցած տարի ԱԳՆ ներկայացուցիչների հետ շփումից հետո պարզ դարձավ, որ այս նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են ինչպես Ուկրաինայի ճակատագրի, այնպես էլ մեր երկրի առանձին քաղաքացիների հանդեպ: Բայց ոչ պակաս խնդիր է այնտեղ աշխատող որոշ մարդկանց բացարձակ անգրագիտությունը:

Ահա դրա հերթական ապացույցը։ Եւ ես, որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ, չեմ կարող այս մասին լռել։ Այսպիսի «երջանկության նամակներ», իմ ունեցած տեղեկատվությամբ, ԱԳՆ-ը ուղարկել է պետական մարմիններ դեռեւս Պորոշենկոյի օրոք եւ, ինչպես ես եմ հասկանում, փոխնախարարը որոշել է շարունակել այս ավանդույթը։ Եւ բացարձակ կարեւոր չէ, որ երկիրը հեղափոխություն է ապրել, որ այնտեղ այժմ մեծ քանակությամբ բարեփոխումներ են կատարվում եւ որ բառացիորեն այս նամակը ուղարկելու նախօրեին աղմուկ է բարձրացել ՌԴ ղեկավարության հետ։ Մենք համառորեն շարունակում ենք «Կրեմլի գործակալներ» խարանը վերագրել արդեն նույնիսկ այլ երկրներին։ Եւ ես այժմ չեմ հիշում այն մասին, որ սա դիվանագետի պաշտոնական փաստաթուղթ է։ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ՛։ Ի դեպ, արդեն լեզուս չի պտտվում այդպես անվանել այն մարդուն, որը նման նամակ է գրել։

Համոզված եմ, որ բոլորը, ովքեր հասկանում են այսպիսի հայտարարությունների անհեթեթությունը, ինձ հետ կհամաձայնեն եւ իրենց կարծիքը կհայտնեն փոխնախարարին այս մասին։

Եւ ես կհիշեցնեմ, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվել է այնպիսի երկրների կողմից, ինչպիսին են ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան եւ այլն։ Ամենայն հարգանք տածելով մեր ռազմավարական գործընկերների հանդեպ, եւ կարծում եմ՝ մենք ծայրահեղ դեպքում պետք է ձեռնպահ մնանք նման նամակներից, առավել եւս ԱԳՆ-ի կողմից»,- գրել է Վոլոդինան։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular