Տարիները նրան դարձրեցին ավելի հմայիչ և անկրկնելի. Այսօր ամենականացի իտալուհու ծննդյան տարեդարձն է (Լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄոնիկա Աննա Մարիա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։
Հայտնի է դարձել «L'Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները»։
1990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։
1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական, սեպտեմբերի և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է:









