ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքս ավտոմեքենայի մեջ. Ֆոտո 16+

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձագետներն ու պարզապես ավտո-սեքսի ոլորտում փորձառու մարդիկ հետաքրքիր մանրամասներ են պատմել ավտոմեքենայի մեջ սեքսի մասին։ Չի կարելի մոռանալ այն փաստը, որ գեղեցիկ ու արագընթաց մեքենաներն աղջիկների վրա լավ ազդեցություն են գործում՝ նրանց մոտ մեծացնելով սիրով զբաղվելու ցանկությունը։

USA Today պարբերականը հետազոտությունների արդյունքներ է հրապարակել, ըստ որի՝ հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ սեքսով զբաղվելու ամենաարտասովոր ու հուզիչ վայրն ավտոմեքենան է։ Երկրորդ տեղում «ուրիշի անկողինը» պատասխանն է, որը նույնպես կարելի է ընդհանրացնել առաջին արդյունքի հետ:

Անիվների վրա սեքսի ծաղկունքը սկսվել է նախորդ հարյուրամյակի 60-ական թվականներին։ Ավտո-սեքսն առավել հայտնի էր ԱՄՆ-ում, որտեղ այդ ժամանակ արդեն վառվում էր սեռական հեղափոխության կրակը։ Այն ժամանակ ազատ նահանգների փողոցներով սլանում էին լայն նստատեղերով տրանսպորտային բազմաթիվ միջոցներ, որոնք շատ հարմար էին սիրով զբաղվելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում այդ լայն նստատեղերը փոխարինվեցին շերեփանման նստատեղերով, իսկ ծանրաբեռնված երթեւեկությունն ու փոքրածավալ մեքենաներն անհնարին դարձրեցին մեքենայի տանիքի տակ սիրով զբաղվելու հնարավորությունը։ Սակայն կրքոտ ավտո-սեքսի իրական սիրահարներին ոչինչ չի կարող խանգարել։

Սեքս ավտոմեքենայի մեջ. կողմ եւ դեմ

Եվ այսպես, ավտոմեքենայի մեջ սեքսով զբաղվելու դրական կողմն այն է, որ այն անմոռանալի ու էքստրեմալ է, ինչն էլ մեր կյանքում հաճախ բացակայում է։ Այն կարող է խթանել երեւակայությունը, նյարդերը կապել ամենամոտ հանգույցներով եւ սեռական կյանքին նոր նոտաներ հաղորդել, ինչը, որքան էլ չցանկանանք, աստիճանաբար կորցնում ենք։ Բացի այդ, այն ֆիթնեսի լավագույն փոխարինողն է, քանի որ մեքենայում ընդունած դիրքերը կարող են այնքան արտառոց ու նույնիսկ անհավանական լինել, որ ոչ մի մարզում ձեզ այդքան արագ չի կարողանա սլացիկություն հաղորդել, որքան ավտո-սեքսը։

Բայց պետք չէ կարծել, որ ավտոմեքենայի մեջ սեքսը միայն դրական կողմեր ու անվերջանալի օրգազմներ է պարգեւում։ Եթե համարձակություն ունենաք ավտո-սեքսը սպորտի տեսակ անվանել, ապա հարկ է նշել, որ այն սպորտի շատ վտանգավոր տեսակ է։ Բացի այդ, շատ վտանգավոր է ձեր դրամապանակի համար, քանի որ եթե ճանապարհային ոստիկանությունը ձեզ նկատի, անպայման այնպես կանի, որ ձեր գրպաններում հյուսիսային քամի պտտվի։ Բացի այդ, ավտոմեքենայի մեջ սեքսը հակացուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց, ովքեր կարող են որեւէ նեղ մասում խցանված մնալ։

Խորհուրդներ կիրառողներից

Անհրաժեշտ է մեքենան աչքի չընկնող մի անկյունում կանգնեցնել։ Այդ ձեզ կազատի հանդիպակաց հատվածից եկող ավտոմեքենաների ուղեւորների հետաքրքրասեր հայացքներից, իսկ վերջիններին՝ վթարային իրավիճակից։

Վթարային լույսերը միացնելն անհեթեթ արարք է։ Ցանկացած այլ իրավիճակում կարելի է դուրս գալ ճանապարհի վրա եւ թափահարել «SOS» գրառմամբ սպիտակ կտորը, բայց ոչ ոք չի մտածի կանգ առնելու մասին։ Եթե ձեր կանգնելու պատճառը հենց «այդ» է, ձեզ մոտ արգելակող բարի կամավորների թիվն անմիջապես կաճի։

Մեքենան անպայման ձեռքի արգելակի վրա դրեք։ Այս միջոցը կօգնի խուսափել ամենաթեժ պահին ավտոմեքենայի՝ ինքնուրույն զբոսնելու փորձից։ Որոշակի հմտությունների դեպքում մեքենայի մեջ սեքսով կարելի է մի քանի վայրկյանում զբաղվել: Նախ՝ ուղեւորի նստատեղը մինչեւ վերջ հետ է գնում։ Երկրորդ՝ թիկնակն առավելագույնս պառկում է։ Երեք՝ դուք հաղթահարում եք ձեռքի արգելակումն ու փոխանցման տուփը եւ հայտնվում եք դեմ առ դեմ։ Եվ գլխավորը՝ ռոմանտիկան չի հասցնի անհետանալ։

Աղբյուրը՝ Delfi

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular