Մարդկանց վրա արված 5 սարսափելի և խելագարության հասցնող փորձարկումները. Ֆոտո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդկանց վրա կատարվող փորձարկումները մշտապես վիճելի հարց է: Մի կողմից այդ փորձարկումները մեզ հնարավորություն են տալիս ավելի շատ տեղեկություն ստանալ մարդու մարմնի մասին և օգտագործել այն ապագայում, մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել խնդրի էթիկական մասը: Լավագույն տարբերակն, իհարկե, երկուսի համատեղումն է: Այժմ ձեզ կներակայցնենք այն անհավանական և սարսափելի փորձարկումները, որոնք արվել են մարդկանց վրա:

Վիրահատություն, որով «բուժել են» խելագարությունը: Բժիշկ Հենրի Քոթոնը վստահ էր, որ տեղական վարակները խելագարության հիմնական պատճառներն են: Նա 1907 թվականին սկսեց մի գործընթաց, որը զուգորդվում էր «վիրաբուժական մանրէաբանության» հետ: Քոթոնը սկսեց իրականացնել հազարավոր վիրահատություններ: Այդ նպատակով հանում էր հիվանդների ատամները և գլանները, և եթե դա բավարար չէր, հեռացնում էր ներքին օրգանները՝ կարծելով, որ դա է խնդրի պատճառը:

Ստրուկներին տանջել են եռացող ջրի մեջ: Սա ավելի շատ կարելի է ասել տանջանք է, քան բուժում: 1840-ական թվականներին բժիշկ Վոլտեր Ջոնսը տիֆային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տվել եռացող ջուրը օգտագործել: Նա իր այս փորձարկումն արել է ստրուկների վրա:

Էլեկտարականության ուղիղ «մատակարարումը» ուղեղ: Այս «հայտնագործության հեղինակը» Ռոբերթս Բարթոլովն է: 1847 թվականին նա հիվանդին, ով տապառում էր գանգի խոցից, «բուժել է» էլեկտրականությամբ: Բարթոլովը հիվանդի թույլտվությամբ էլեկտրոդները մտցրել է ուղեղի մեջ, և փորձարկումը չորս օր կրկնել 8 անգամ: Նախնական փուլում հիվանդը իրեն լավ է զգացել, սակայն ավելի ուշ կոմայի մեջ հայտնվել և մահացել:

Մաշկաբան Ալբերտ Քլիգմանը 1960-ականներին նոր փորձարկում արեց, որը հովանավորեց ԱՄՆ բանակը: Նա փորձեց պնդացնել զինվորների մաշկը, այնպես որ այն պաշտպանված լինի թունաքիմիկատներից: Քլիգմանը իր փորձարկման համար զանազան քիմիական լուծույթներով և նյութերով հարուստ քսուկներ ստեղծեց, սակայն ոչ մի օգուտ չբերեց: Դրանք իրականում այրում էին զինվորների մաշկը:

Երեխաների ողնաշարի պունկցիա: 1896 թվականին Արթուր Վենթվորս անունով մանկաբույժը որոշեց կատարել այդ փորձարկումը: Պունկցիայի ժամանակ բժիշկը նկատել է, թե ինչպես երիտասարդ աղջիկը ցնցվում էր: Վեսթվորսը կարծել է, թե վիրահատությունը ցավոտ է եղել, սակայն վստահ չէր: Այդ պատճառով այդ վիրահատությունը նա փորձել է 29 երեխաների վրա: Դրանք նույնպես ոչ մի օգուտ չտվեցին: