ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առնվազն հինգ երկիր Է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման ԵՄ-ի մեխանիզմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման համար ԵՄ-ի մեխանիզմին` Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում այդ երկրի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների պատճառով: Այդ մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ հունվարի 31-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:

«ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան եւ Ալբանիան, ինչպես նաեւ Իսլանդիան՝ Եվրոպական տնտեսական գոտու անդամը, միացել են այդ որոշմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այժմ հիշյալ երկրները պարտավոր կլինեն իրենց քաղաքականությունը համաձայնեցնել տվյալ որոշման հետ: Անցյալ տարվա նոյեմբերին Եվրամիության կողմից հաստատված մեխանիզմը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են ածխածնային ռեսուրսների երկրաբանահետախուզության հետ կապված հորատման աշխատանքների իրականացման համար, որոնք թույլատրված չեն Կիպրոսի կողմից իր բացառիկ տնտեսական գոտում: Բացի այդ, պատժամիջոցների տակ կարող են հայտվնել այն ֆիզիկական անձինք ու ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի այդ գործունեությանը: Անկարայի նկատմամբ առաջին նախազգուշական պատժամիջոցները Եվրամիությունը սահմանել էր հուլիսի 15-ին՝ կրճատելով ֆինանսական աջակցությունը եւ կասեցնելով բանակցությունները օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular