ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փա­շի­նյա­նը սի­րում է իր շուր­ջը դա­վադ­րու­թյուն­ներ տես­նել. առ­կա փա­կու­ղա­յին վի­ճա­կը խիստ նյար­դայ­նաց­նում է նրան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

politnavigator.net-ն «Սահմանադրական դատարանի նախագահը Փաշինյանին «գրիչի հասցրեց» (довёл до ручки)» վերնագրով հոդվածում գրում է, որ այսօր Հայաստանի քաղաքական բացատը Փաշինյանի կողմից գրեթե փայլուն կերպով մաքրվել է հին քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից, իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մնացել է հին դարաշրջանի գրեթե վերջին այն «դինոզավրը», որը որևէ կերպ կապված չէ 2018 թվականի «սիրո հեղափոխության» հետ, Փաշինյանի զինակիցը չէ և օծված չէ նրա կողմից գովասանքներով: 

Ըստ երևույթին, այս փաստը համառորեն խանգարում է Նիկոլայ Վովաևիչին հանգիստ ապրել, և նա փորձում է տապալել առանցքային պաշտոնում նստած այդ «վերջին մոհիկանին», որը խանգարում է «մայդան վարչապետին» լիարժեք ուժով սկսել իր «եվրոպական բարեփոխումները»: 

Օրենքի համաձայն, ո՛չ վարչապետը, որը իրեն համարում է «հայ ժողովրդի դարավոր երազանքի մարմնավորում», և ո՛չ էլ նրա կողմից վերահսկվող խորհրդարանը չեն կարող փոխել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահին: 

Դա կարող են անել միայն նրան ընտրած դատավորները: Բայց խնդիր է առաջացել. դատավորները չեն ցանկանում փոխել Թովմասյանին Փաշինյանի քաղաքական գազանանոցի ինչ-որ հաստահետույքավորով: 

Անցած տարի «Իմ քայլը» իշխող խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանն անգամ այդ հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, բայց դատավորները մերժել են: 

Ներկայիս փակուղային իրավիճակը ահավոր զայրացնում է Փաշինյանին, որը սովոր է համընդհանուր երկրպագության ու հնազանդության: Սահմանադրական դատարանի վրա խորհրդարանի հարձակման անհաջող փորձից հետո երեք ամիս մտածելով՝ Փաշինյանը հանդես է եկել նոր և, ինչպես իրեն է թվում, հաջող մտահղացմամբ` կոռուպցիոն սկանդալով կոտրել թշնամուն: 

Հունվարի 25-ին նա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետք է դատական համակարգը քաղաքական իրողություններին՝ ժողովրդի իշխանությանը և օրենքի գերակայությանը համապատասխանեցնել»: Դրանից հետո Փաշինյանը, որը սիրում է շփվել հանրության հետ Facebook- ի միջոցով, հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում իրեն կաշառք է տվել ֆրանսիական «Korloff» գրիչի տեսքով: Այդ պահին հեղափոխության առաջնորդի մոտ գրիչ չի եղել: 

Ըստ Փաշինյանի, ինքը փորձել է գրիչը վերադարձնել, բայց Թովմասյանը հրաժարվել է այն ետ վերցնել: Որպեսզի մարդիկ կարողանան ամբողջ խորությամբ զգալ ՍԴ նախագահի բարոյական անկումը, Փաշինյանը նաև ասել է, որ Թովմասյանը իրեն դիմել է «պարոն վարչապետ ջան» խոսքերով: Հայերը «ջան» ասում են սիրելի մարդուն, այսինքն՝ նման կերպ զրուցակիցը շեշտում է իր հարգալից և ջերմ վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: 

Ըստ երևույթին, Թովմասյանը, ուղղակիորեն նայելով աչքերին, պետք է Փաշինյանին վիրավորական խոսքեր ասեր, որպեսզի վարչապետը ճանաչեր նրան որպես խիստ և անկոտրում պետական գործիչ: Բացի այդ, Թովմասյանը համարձակություն է ունեցել հիշեցնել Փաշինյանին, որ իր աները բնիկ իջևանցի է, որտեղից է նաև հենց ինքը՝ անհաշտ «մայդան վարչապետը»: Մի խոսքով, այլ կարծիք լինել չի կարող՝ ՍԴ-ի նախագահը քծնել է վարչապետին: Ըստ Փաշինյանի, «կլանային կառավարման ավանդույթ ունեցող երկրում սա կարևոր է, ի՞նչ է դա, եթե ոչ առաջարկ պաշտոնը պահպանելու փոխարեն ծառայություններ մատուցել»:

 Միևնույն ժամանակ, տեսախցիկի առաջ թափահարելով չարաբաստիկ գրիչը, Փաշինյանը կրկեսային ներկայացում է ներկայացրել: Օգտատերերից շատերը լուրջ չեն վերաբերվել վարչապետի բացահայտումներին, իսկ շատերն էլ ուղղակի սկսել են ծաղրել նրան: Իսկ ՍԴ նախագահը Փաշինյանի հետ բանավեճի չի մտել, այլ պարզապես հանձնարարել է իր փաստաբանին անհապաղ դատական հայց ներկայացնել: 

Սակայն Օստապ Բենդերին արդեն «տարել» էր: Փաշինյանը, որը սիրում է իր շուրջը դավադրություններ տեսնել, ՍԴ նախագահին մեղադրել է «հիբրիդային հեղաշրջում» պատրաստելու մեջ, որը ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից ժամանակին կանխվել է: 

Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացրել: Թե ինչ են փնտրել, անհասկանալի է, իսկ խուզարկության արդյունքների մասին չեն զեկուցել, բայց ՍԴ նախագահի փաստաբանը մամուլին հայտնել է խուզարկության ընթացքում իրավապահների կողմից կատարված կոպիտ խախտումների մասին: 

«Թովմասյանի գրիչի» շուրջ սկանդալի ընթացքում փաշինյանական «Իմ քայլի» շողոքորթները ևս աչքի են ընկել՝ հաստատելով հին ճշմարտությունը, որ հիմարից ավելի է վատ է նախաձեռնող հիմարը: 

Օրինակ՝ Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Արթենյանը, տեղադրելով ՖԲ-ից վերցված աղջկա լուսանկար, կոչ է արել հետապնդել Հրայր Թովմասյանի դստերը սոցիալական ցանցերում: Հետագայում պարզվել է, որ լուսանկարում ուրիշ աղջիկ է: Արդյունքում, «Իմ քայլը» խմբակցությունը Արթենյանին զրկել է ավագանու մանդատից: Վերջնականապես գիտակցելով, որ «Թովմասյանի գրչի» սկանդալը դասավորվում է ոչ ի օգուտ իրեն, Փաշինյանը, այնուամենայնիվ, չընդունելով իր սխալը, սկսել է հուսահատորեն մանևրել հինգերորդ կետով և փորձել փրկել դեմքը: 

Ըստ նրա, «գրիչն ընդամենը խորհրդանիշն է այն բանի, որ իրենք չեն գնա ոչ սկզբունքային փոխզիջումների»: «Ոչ սկզբունքային փոխզիջումներ» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի «խամաճիկային ՍԴ չունենալու ցանկությունը», քանի որ, իր խորին համոզմամբ, Թովմասյանը նախագահ է ընտրվել խախտումներով և կեղծիքներով: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի՝ Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից ազատելու փորձերը կշարունակվեն:

 Իրականում դրանք հիմա էլ շարունակվում են: Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենք են ընդունել, ըստ որի, եթե ՍԴ-ի դատավորները կամավոր հրաժարվեն պաշտոնից, ապա պատվով թոշակի կանցնեն՝ միաժամանակ պահպանելով իրենց ներկայիս բավականին մեծ աշխատավարձը: 

Այդ օրենքը որակվում է որպես դատարանին կաշառելու փորձ: Փաշինյանին շուտափույթ կերպով անհրաժեշտ է վերահսկվող ՍԴ՝ առաջին հերթին «Մարտի 1-ի» գործով նախկին նախագահ Քոչարյանից և մյուսներից վրեժ լուծելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular