Նյու Յորքում բռնաբարել և խեղդամահ են արել Instagram-ի աստղին (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆյու Յորքում առավոտյան վազքը հայտնի ֆիթնես-բլոգեր Կարինա Վետրանոյի համար ավարտվել է ողբերգությամբ։ 30-ամյա աղջկա մարմինը գտել են Սփրինգ-Կրիկի այգում, որտեղ աղջիկը ամեն առավոտ վազում էր։ Աղջկան բռնաբարել են և խեղդամահ արել։
Ֆիթնես-մարզիչի Instagram-յան էջին ավելի քան 12 հազար մարդ էր հետևում։ Աղջիկն ամեն օր նկարներ էր հրապարակում իր մարզումներից։
Կարինա Վետրանոյի անհայտանալը առաջինը նկատել էր նրա հայրը։։ Հերթական վազքից հետո աղջիկը դադարել էր պատասխանել զանգերին։ Հայրը դիմել էր ոստիկանություն և անձամբ մասնակցել աղջկա որոնումներին։ Հենց հայրն էլ նկատել էր դստեր մարմինը սեռական բռնության հետքերով՝ այգում։
Նյու Յորքի ոստիկանությունը փնտրում է հանցագործին։

