ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինում առողջությանն սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինի առողջապահության կոմիտեն հունվարի 24-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին) հանրային առողջությանն սպառնալիքի հակազդման ամենաբարձր՝ առաջին մակարդակն է հայտարարել կորոնավիրուսի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է այդ մարմնի նախագահ Լեյ Հայչաոն:

Քաղաքում կձեռնարկվեն հիվանդության տարածմանը հակազդելու արտակարգ միջոցներ, պարզաբանել Է նա: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մինչ այժմ Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացել Է 29 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Պեկինի մշակութային օբյեկտները փակվել են նոր տիպի թոքաբորբի տարածման պատճառով: Հունվարի 24-ին այդ մասին հայտարարել են Արգելված Քաղաքը (Գուգուն թանգարանը), Չինաստանի ազգային թանգարանը, Պետական գրադարանը, Կերպարվեստի չինական թանգարանը («Մեյշուգուան»), Կատարողական արվեստների ազգային կենտրոնը (Չինաստանի մեծ թատրոնը), Չինաստանի մանկական թատրոնը եւ մշակույթի մի ամբողջ շարք այլ խոշորագույն հիմնարկություններ: «Բոլոր ուժերով նոր տիպի թոքաբորբի վիրուսի տարածմանը հակազդելու աշխատանքն իրականացնելու եւ անձնակազմի վարակումը կանխելու նպատակով հունվարի 25-ից փակվում է Գուգուն թանգարանը: Աշխատանքի վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- մասնավորապես ասված է նախկին ձմեռային կայսերական պալատական համալիրի կայքում, որը հայտնի է նաեւ որպես Արգելված քաղաք:

Հունվարի 23-ին Պեկինի իշխանությունները նաեւ որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը:

«Առաջին տեղը դնելով մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց զանգվածային կուտակումները կրճատելու եւ կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի եւ Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ, սկսած այսօրվանից, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները»,- ասված է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ: Հակազդման ամենաբարձր մակարդակն է հայտարարված նաեւ Հուբեյի ամբողջ նահանգում, որի բնակչությունը կազմում է մոտավորապես 59,2 մլն մարդ: Այնտեղ է գտնվում Ուհան քաղաքը, որտեղ տեղի Է ունեցել 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկումը:

Հուբեյի նահանգի 12 քաղաքներ Ուհան քաղաքից անմիջապես հետո հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին: Ուհանում ամենախիստ կարանտինն է:

Հունվարի 23-ի ժամը 10:00-ից դադարել են երթեւեկել ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, քաղաք չեն թողնում մարդատար ավտոբուսներ եւ ջրային տրանսպորտ, քաղաքի օդանավակայանից մեկնաթռիչքները եւ երկաթուղային կայարաններից մեկնումները նույնպես չեղարկված են: Քաղաքի եւ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս չժամանել այնտեղ եւ քաղաքից չմեկնել առանց հատուկ պատճառների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular