ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքներդ ձեզ 3 մլն եք պարգեւատրում, մենք այդ միլիոնները չենք տեսնում, 50 հազար դրամի վրա ենք ուրախանում. Մխչյանի բնակիչ

ՎԻԴԵՈ

Մենք այդ անասունից ստանում ենք 30-ից 50 հազար դրամ փող, էդ էլ տանենք իրենց տանք սպանդանոցին. դա որքանո՞վ է ճիշտ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։ Նշենք, որ Մխչյանի բնակիչները բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Երբ հորթը ծնվում է, 2 տարի չարչարվում ենք էդ հորթի վրա, հետո 10-ից 12-ամիս բտման ենք տալիս։ Երբ այդ ծախսերը հանում ենք, 50 հազարն էլ չի մնում։ Մենք պահանջներ չենք ներկայացնում, գյուղացին խելոք իր համար գլուխը մտցրել է թրիքի ու հողի մեջ յոլա է գնում։ Հարգելի Կառավարություն, նստել եք ձեր սենյակները, ձեր տաք աթոռին, ինքներդ ձեզ գրիչով 3 միլիոն պարգեւատրում, 2 միլիոն պարգեւատրում, իսկ մենք այդ միլիոնները չեն տեսնում, մեր 50 հազար դրամի վրա ենք ուրախանում»,- ասաց բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ սպանդանոցներում կասկածելի է, արդյոք ի՞ր անասունն է մորթվում, թե՞ ոչ.

«Ես Եվրոպայի սպանդանոցներից մեկում եմ աշխատել, անասունն եկել է, անասունի տերը տեսնում է, թե ոնց է իր անասունը մորթվում, արդյոք ի՞ր անասունն է կշռվում, թե՞ ոչ։ Ես 200 կիլոգրամանոց անասունը մտցնելու եմ, էն մյուս կողմից 100 կիլոգրամը հանելու է»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան  նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular