ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սթրեսից ազատվելու 10 արդյունավետ տարբերակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սթրեսն այն չէ, ինչ կատարվել է մեզ հետ, այլ մեր վերաբերմունքն է դրա հանդեպ»: 1or.am-ն առաջարկում է սթրեսին մատների արանքով նայելու 10 տարբերակ:

Картинки по запросу

1. Մի՛ խնայեք ձեր ժպիտը:

Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է: Բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձրանան, մի ակնթարթում ուղեղին է հասնում ռեֆլեքսային այն ազդակը, որ կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի:

Картинки по запросу Սթրեսից

2. Որեւէ նոր բան սովորե՛ք:

Հաճախ մենք սթրեսային վիճակի մեջ ենք ընկնում, երբ մեր կյանքում ոչինչ չի փոխվում: Այլ կերպ ասած, ամեն ինչ մեզ ձանձրացնում է, եւ մենք նոր գիտելիքների, տեսարանների, համայնապատկերների պակաս ենք ունենում: Սթրեսային ճահճից դուրս գալու համար անհրաժեշտ է մեր ուղեղին նոր սնունդ տալ մտորումների համար, նոր հետաքրքիր փաստեր այն մասին, թե ինչ կա աշխարհում:

Картинки по запросу harmonia

3. Բնության թերապիայով զբաղվե՛ք:

Հիշեք, թե երբ եք վերջին անգամ բնության գրկում կամ անտառում եղել: Նման ժամանցը հանգստացնում է, կարգի է բերում մտքերը, թարմացնում է եւ երկար ժամանակով առույգություն է պարգեւում: Զբոսանքները կօգնեն ամեն ինչից հանգստանալ, դուրս գալ բետոնե ջունգլիից եւ սնվել բնության ձայներով եւ պատկերներով:

Картинки по запросу

4. Հաճախ եղե՛ք հետաքրքիր վայրերում:

Մենք զարմանալի աշխարհում ենք ապրում: Եվ ինչ լավ կլիներ այցելել նրա ամենագեղեցիկ անկյուններ: Ճանապարհորդությունը հրաշալի թերապիա է:

Картинки по запросу hetaqrqir vayrer erevanum

5. Մեդիտացիա արե՛ք եւ մտորե՛ք:

Սթրեսից, տագնապից եւ նյարդայնությունից ազատվելու համար կարելի է մեդիտացիա անել: Մտորել կյանքի մասին: Ամեն օր տասը րոպեանոց պրակտիկան կօգնի ավելի հանգիստ, ինքնավստահ զգալ եւ հաջողության հասնել գործերում:

Картинки по запросу Մեդիտացիա

6. Վերջ տվե՛ք անհանգստանալուն:

Երբեմն արժե առօրյա գլուխկոտրուկները թողնել եւ զբաղվել ստեղծագործելով: Շատ հանգստացնում է նկարելը, գունավորելը, ձեռագործով զբաղվելը: Դրական է նաեւ սպորտով, յոգայով զբաղվելը: Դա ոչ միայն ազատում է սթրեսից, այլեւ օգտակար է մեր առողջության համար:

Картинки по запросу անհանգստանալ

7. Շփվե՛ք կենդանիների հետ:

Կենդանիներին հետևելը լիցքաթափում է եւ հրաշալիորեն հանում է հոգնածությունը: Նման մեթոդը կօգնի ներդաշնակություն ձեռք բերել, ուշադրություն, հավասարակշռություն եւ ներքին հանգիստ:

Картинки по запросу  կենդանիների հետ:

8. Աշխատե՛ք կախվածության մեջ չլինել շրջապատից:

Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց կարծիքը, այնքան անվստահ եք դառնում: Որքան չեք պաշտպանում ձեր տեսակետը, այնքան հոգեբանորեն խոցելի եք դառնում: Ակտիվացրե՛ք ձեր ներքին «ես»-ը, ապավինե՛ք ինքներդ ձեր ուժերին, հնարավորինս քի՛չ դիմեք ուրիշների խորհրդին և փորձե՛ք ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

9. «Լվացե՛ք» ձեր սթրեսը ծորակի ջրով:

Ոչ մի միջոց այնքան շուտ չի կարող «մաքրել» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանքը կամ ցնցուղի տաք ջրի հաճելի շիթերը «կմաքրեն» ու «կտանեն» օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:

Картинки по запросу harmonia

10. Ակա՛նջ դրեք ձեր ներքին ձայնին:

Անհաջողության շրջանը մտքին եկածն անելու լավ առիթ է: Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որևէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, և հենց այդ պահին է, որ պետք է օգտագործեք ընձեռված հնարավորությունը: Ինքներդ ձեզ հրահանգ տվե՛ք` հիմա՛ կամ երբե՛ք: Ինքներդ ձեզ համար փոքրիկ տոներ, շաբաթօրյակներ կազմակերպե՛ք և ձերբազատվե՛ք ավելորդ ու հին իրերից: Թափթփված, անհարմարավետ բնակարանն ազդում է մարդու մտքերի և տրամադրության վրա` հանգեցնելով սթրեսային վիճակի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular