ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը արդյո՞ք համապատասխանում է իր պաշտոնին

ՎԻԴԵՈ

Բ Ա Ց  Ն Ա Մ Ա Կ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Դիմող՝

Սույնով որպես ՀՀ քաղաքացի ցանկանում եմ բոլոր պատգամ մարմինների ուշադրությունը հրավիրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի՝ իր պաշտոնի հետ անհամատեղելի իրողությունների վրա: Նախ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի ուսման և պարտադիր զինվորական ծառայության ժամանակագրական համընկնումը:

Այսպես՝ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը՝ իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորմամբ: Միևնույն ժամանակ՝ 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում 2: Այսինքն ստացվում է, որ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թվականներին հասցրել է ծառայել մեկուկես տարի և ստանալ բարձրագույն կրթություն 4 տարվա ծրագրով: Այս մասին բազմիցս խոսվել և բարձրաձայնվել է Արսեն Մկրտչյանի յուրաքանչյուր նոր պաշտոն ստանձնելուց առաջ, սակայն մինչ օրս իրավասու մարմինների կողմից որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել:

Երկրորդ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի մեկուկես տարի ծառայելու հանգամանքը: Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է:

Երրորդ՝ կասկածելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Արսեն Մկրտչյանի կողմից տարբեր դատական գործեր քննող դատավորների կազմի մեջ աընդհատ ընդգրկվելն ու դուրս գալը: Մասնավորապես Datalex.am դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Արսեն Մկրտչյանը հաճախակի ընդգրկվում է իրեն «հետաքրքիր» քաղաքացիական գործեր քննող դատավորների կազմի մեջ, իսկ ոչ «հետաքրքիր» գործերով, դատավոր Արսեն Մկրտչյանը փոխարինվում է մեկ այլ դատավորով:

Կարծում եմ նշված հանգամանքները խորը ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, և ես, որպես ՀՀ քաղաքացի, պարտադիր եմ համարում հանրության իրազեկվածությունը նշված խնդիրների և դրանց բացահայտմանն ուղղված բոլոր քայլերի և արդյունքների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular