ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանացին ինքն իրեն վիրահատել է. Ֆոտո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տասնհինգ տարի առաջ Գրեհեմ Սմիթի (Graham Smith) աղիները վիրահատել էին, ինչից հետո հիվանդի մարմնում 20 սմ կար էր մնացել: Վիրահատությունից կարճ ժամանակ անց պարոն Սմիթը սկսել էր բավականին ուժեղ ցավեր զգալ, սակայն բողոքով հիվանդանոցին էր դիմել միայն 2011 թվականին, երբ թելի հատված էր նկատել, որը դուրս էր ցցված մաշկից: Այդ ժամանակ բժիշկը չի կարողացել զննել հիվանդին, որովհետեւ հիվանդանոցը չեղարկել է այցը:

Картинки по запросу վիրահատել է

Գրեհեմ Սմիթի վիճակը վատացել է եւ հիվանդը, որն այդպես էլ չէր կարողացել բժշկի մոտ հայտնվել, որոշել է ինքնուրույն հանել կարերը: Ինքը` Սմիթը պարզաբանում է. «Ինձ համար դա հեշտ որոշում չէր, ես հուսահատ էի, բայց պետք է վերահսկեի իրավիճակը եւ պատրաստ չէի նստել եւ մահանալ` սպասելով իմ հերթին»:

Վիրահատության անցկացման համար նա մի քանի գործիք է պատրաստել` փոփոխելով ատամնաբուժական տիտանե պարագաները, որոնք նրա համար ճարել է ատամնաբույժ ընկերը: Նա ստիպված է եղել նեյլոնե թելերի վրա առաջացած շատ հանգույցներ քանդել: Այսպես` ընդամենը 8 մմ-անոց մի հատվածում նա 12 հանգույց է հաշվարկել:

Այժմ Գրեհեմ Սմիթն իրեն լավ է զգում: «Մի քիչ ցավոտ էր եւ թեթեւակի արյուն էր գալիս, բայց ես վստահ էի իմ արածին», – տպավորություններն է ներկայացրել հիվանդը: Իմիջիայլոց, նա ոչ մեկին խորհուրդ չի տալիս կրկնել իր փորձը:

Էյնթրիի հիվանդանոցի (Aintree Hospital) ներկայացուցիչներն ասել են, որ իրենք հիվանդի հետ շփվել են, նախքան նա կորոշեր ինքնուրույն վիրահատություն կատարել եւ երկուշաբթի հիվանդանոցում նրա համար ընդունելություն են նշանակել: Իսկ այժմ նրանք պատրաստ են զննել տղամարդուն եւ անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրել:

Վիրաբույժների թագավորական ընկերակցության մամուլի քարտուղարը հիվանդներին թախանձագին խնդրում է հրաժարվել ինքնուրույն վիրահատություններ կատարելուց: Անհրաժեշտ նախապատրաստության բացակայության դեպքում դա կարող է լուրջ բարդությունների հանգեցնել:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular