ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rossaprimavera.ru-ն «Գտել են «վարկաբեկում». Փաշինյանը, Սորոսը և ԼԳԲՏ-ն պայքարում են հայկական մուլտֆիլմերի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Ռոբերտ Սահակյանցի անվան մուլտիպլիկացիայի ստուդիային «կոռուպցիոն» մեղադրանքներ են առաջադրվել, որը աբսուրդ է, դա Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում է: 

Իր բաց նամակում մեծ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին պատմել է անիմացիոն ստուդիայի կայացման պատմությունը: 

Իսկ դա սկսվել է 2009 թվականից, և սկսած այդ պահից մինչև 2018 թվականը ստուդիան աջակցություն է ստացել պետությունից, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել նկարահանել Հայաստանի պատմության մեջ առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Անահիտը», իսկ 2015 թվականից սկսել է նկարահանվել երկրորդ լիամետրաժ կինոնկարը՝ «Օլիմպիկոսը»: 

Սակայն 2019 թվականին այդ նախագծի ֆինանսավորումը դադարեցվել է: 

Դավիթն իր նամակում պատմել է, որ նոր իշխանությունը փորձում է մեղադրել ստուդիային կոռուպցիայի մեջ, մասնավորապես այն մասով, որ ստուդիային տրվել է աստղաբաշխական գումար՝ 1 միլիոն 200 հազար դոլար: 

Սակայն միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ մեկ լիամետրաժ ֆիլմի համար պետք է ամենաքիչը երկու տարի և 4 միլիոն դոլար: Իսկ ահա հայկական ստուդիան երկու լիամետրաժ ֆիլմի վրա ծախսել է ընդամենը 1 200 000 դոլար, այն էլ՝ 9 տարում: 

Սովորական թվային հաշվարկը ցույց է տալիս, որ այդ ամբողջ գումարը հիմնականում ծախսվել է 25 մուլտիպլիկատորների աշխատավարձերի վրա, այն էլ՝ ընդամենը յուրաքանչյուրին ամսական մոտ 150 000 դրամի սահմաններում: 

Ըստ մուլտիպլիկատորի գրառման, նոր իշխանությունների տրամաբանությամբ, ահա, այդկերպ իրենք այնպես են սնանկացրել երկիրը, որ ներկայիս «թավշյա» իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում բարելավել «նոր» Հայաստանի քաղաքացիների աղքատ կյանքը: 

Նամակում Դավիթ Ռոբերտովիչը ուղղակի հայտարարում է, որ Սահակյանց ընտանիքի դեմ իրականացվում է կազմակերպված ակցիա: 

ԶԼՄ-ները արշավ են սկսել անիմացիոն ստուդիայի դեմ, և դատելով ամեն ինչից՝ կառավարությունն ուղղակի ցուցում է տվել իրեն ենթակա մեդիադաշտին՝ կանգ չառնել ոչնչի առաջ և հաշվի չառնել ոչինչ, ընդ որում՝ անգամ խախտելով բարոյականության և քաղաքավարության բոլոր կանոնները: 

Վերջում տաղանդավոր մուլտիպլիկատորը հայտարարել է, որ անկախ խանգարելուն ուղղված բոլոր ջանքերից՝ «Օլիմպիկոս» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը նկարահանվելու է: 

Նշենք, որ դադարեցնելով Սահակյանց ստուդիայի ֆինանսավորումը՝ պետությունը միաժամանակ ֆինանսավորել է ԼԳԲՏ համայնքին վերաբերող այլ նախագիծ, և դա առաջին սկանդալը չէ այդ համայնքի պետական քարոզչության պատճառով: 

Երկար տարիներ Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փորձել է առաջ մղել այդ թեմայով ֆիլմեր, բայց հասարակական բողոքների պատճառով և այն ժամանակվա իշխանությունների միջամտության շնորհիվ նման ֆիլմերը արգելվել են: 

«Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության են անցել հակազգային ամեն ինչի անկեղծ լոբբիստները, իսկ փառատոնում ոչ միայն ցուցադրվել, այլ նաև «Արծաթե ծիրան» մրցանակն է ստացել տրանսգենդեր կնոջ կյանքի մասին պատմող՝ ԼԳԲՏ քարոզչությամբ լեցուն մի վավերագրական ֆիլմ (25+), որը վրդովմունք է առաջացրել հայ հասարակության շրջանում:

Որպես Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վարած քաղաքականության դեմ բողոքի նշան՝ վաստակավոր նկարիչ, անիմատոր Դավիթ Սահակյանցը և նրա մայրը՝ հայտնի կինոռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի կինը, ռեժիսոր Յուլիա Սահակյանցը, դուրս են եկել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: 

Հիշեցնենք նաև, որ « Օլիմպիկոս » անիմացիոն ֆիլմը, որի վրա ներկայումս աշխատում է ստուդիան, պատմում է հնագույն ժամանակների մասին, երբ Հունաստանում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի թագավորը շահել է բռնցքամարտի մրցույթը: Ֆիլմն ունի պատմական հիմք և պատմում է երկրի անցյալի մասին: 

Այնուամենայնիվ, Հայաստանի նոր իշխանությունները նախընտրել են ֆիլմ նկարահանել այլ թեմայով՝ պատմել տրանսգենդեր մարզիկի մասին, որը Հայաստանի հավաքականին կանգնեցրել է դոպինգ սկանդալի առաջ, ապա փոխել է հայկական քաղաքացիությունը հոլանդականով: 

Այդ կինոնկարը ամբողջությամբ ներծծված է ԼԳԲՏ անթաքույց գովազդով: Սակայն հարկ է ընդգծել, որ նոր իշխանությունների վարած քաղաքականությանը չեն աջակցում հայաստանյան մեծ թվով հասարակական-քաղաքական ուժեր, ինչպես նաև շարքային քաղաքացիները: 

Արդեն շաբաթներ շարունակ ՀՅԴ երիտասարդ ակտիվիստները պիկետներ և հավաքներ են անցկացնում՝ պահանջելով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ինքը՝ Փաշինյանը, պատասխանել է ուսանողների պահանջներին բացարձակ ծիծաղելի ձևով: 

Ըստ նրա, «այն մարդը, որի մասին խոսում եք (տրանսգենդեր մարզիկի) երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, և նրա շնորհիվ Եվրոպայում հայկական դրոշը երեք անգամ բարձրացվել է, և հնչել է օրհներգը, և հիմա ֆինանսավորվում է ֆիլմի այն հատվածը, որտեղ խոսք է գնում չեմպիոնի մասին»:

 Հայաստանում մարդիկ արդեն կատակում են՝ ասելով, որ շուտով օրինականացվելու է նաև «կես հղիությունը»: Երկրում նաև չեն դադարում Փաշինյանին անցանկալի քաղաքական գործիչների անօրինական ձերբակալություններով սկանդալները:

Հատկապես վրդովմունք է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Երկրի մեծ թվով ուժեր պաշտպանում են Արցախի հերոս և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մեծ թվով հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ ստորագրել են դիմում ՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Ստորագրահավաքը իրականացվել է ամբողջ Հայաստանում և Արցախում:

 Ի պատասխան՝ Փաշինյանը հանձնարարել է վարկաբեկիչ նյութեր հավաքել այդ բողոքի տակ ստորագրած բոլոր նշանավոր անհատների վրա: 

«Սահակյանց» ստուդիայի պատմությունը «վարկաբեկիչ ապացույցներ» հայթայթելու պատմությունների շարքից է: Իսկ «վարկաբեկիչ ապացույցների» լցոնումն իրականացրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» տխրահռչակ այն կազմակերպությունը, որը տարիներ շարունակ ֆինանսավորվել է «Սորոսի» հիմնադրամի կողմից:

Կամո Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular