ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թնա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

news.ru-ն «Ի՞նչ է թաքնված խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի մասնակցության ընդլայնման պլանների հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ Բիշքեկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հերթական գագաթաժողովը: 

Այս կազմակերպության անդամ երկրների հանդիպման ընթացքում բարձրացված հիմնական թեմաներն են եղել ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը, ինչպես նաև շահագրգիռ պետություններ ներգրավելով (տարբեր ձևաչափերով) ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնումը: 

Գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ նախատեսում է ընդլայնել կազմակերպության մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին: 

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ անդամ երկրները պետք է շարունակեն գործնական ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող տվյալների արդեն հաստատված փոխանակումը, և այդ ոլորտում Մոսկվան պատրաստ է կիսվել Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձեռք բերված իր փորձով: 

Բացի դա, Պուտինը նշել է, որ, իր կարծիքով, հատուկ ուշադրություն է պետք դարձնել այն հարցերին, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի կայացմանը, խաղաղապահ ուժերի բարձր պատրաստվածության պահպանմանը և դրանց հրամանատարական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Նշենք, որ դեռևս 2009 թվականին ՀԱՊԿ-ի անդամները ստորագրել են Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: 

Այդ ժամանակից ի վեր ԱԱՀՈւ-ն բազմիցս անցկացրել է համատեղ զորավարժություններ: Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը, որպես միասնական միավոր, չի մասնակցել որևէ իրական մարտական գործողության:

Այդ համատեքստում Պուտինի հայտարարությունը թվում է բավականին հավակնոտ: Ռուսաստանի ղեկավարի խոսքով, անհրաժեշտ է շարունակել կարգավորող փաստաթղթերի մշակումը, որը թույլ կտա կազմակերպության ստորաբաժանումներին մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին: 

Սակայն ինչպես News.ru- ի հետ զրույցում նշել է միջազգային հարաբերությունների փորձագետ Վլադիմիր Ֆրոլովը՝ այս պահին դրա կարիքը չկա:

 Ըստ նրա, ներկայումս Պուտինի հայտարարությունը, կարծես թե, ընդամենը «հրավեր» է իր դաշնակիցներին Սիրիայում ծախսերն ու կորուստները կիսելու, քանի որ բոլորը հասկանում են, որ ներկայումս ՀԱՊԿ-ը առանձին խաղաղապահ ուժեր չունի, առկա են միայն ազգային ստորաբաժանումներ, որոնք ներկայումս կարող են հրավիրվել և Անվտանգության խորհրդի մանդատով մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: 

Փորձագետը համոզված է, որ այստեղ այլ փաստաթղթեր ընդունելու անհրաժեշտություն չկա, և եթե հայտնվեն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժեր՝ որպես անկախ կառույց, ինչը խիստ կասկածելի է, ապա, հավանաբար, դրա համար կպահանջվի իրավական հիմք: 

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Մոսկվան նախկինում էլ է փորձել ՀԱՊԿ անդամ երկրներին ներգրավել արաբական այդ երկրում Ռուսաստանի գործողություններին: 

2016 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ դաշինքը չի ընդգրկվի ռազմական գործողությունների մեջ, այնուամենայնիվ, արդեն 2017 թվականին հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Ղազախստանից և Ղրղզստանից Սիրիա են տեղափոխվում ստորաբաժանումներ: 

Այնուամենայնիվ, այդ տեղեկատվությունը արագորեն հերքվել է: 2019 թվականի սկզբին Հայաստանի մի խումբ ռազմական մասնագետներ ժամանել են Հալեպ, բայց բացառապես մարդասիրական առաքելությամբ՝ նրանց նպատակն է տարածքը մաքրել ականներից և այլն: 

Բացի այդ, ըստ News.ru- ի, հայկական հատուկ ծառայությունները սիրիական պատերազմի բոլոր տարիներին էլ աջակցել են Սիրիայի տարածքում գտնվող հայկական անկլավներին: Ժամանակին սիրիական ճգնաժամը ակտիվացրել էր նաև ՀԱՊԿ շրջանակներում քննարկումները մասնավոր ռազմական ընկերությունների (PMC) օրինականացման հնարավորության վերաբերյալ: 

Այնուամենայնիվ, այդ գաղափարը նույնպես շուտով դուրս է եկել օրակարգից: 

Չնայած ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների լավատեսական հայտարարություններին, դիտորդները և ռազմական փորձագետները նշում են, որ դաշինքի գործունեությունը բացահայտորեն տեղապտույտ է տալիս: 

Զորավարժություններից և գործառնական տվյալների փոխանակումներից այն կողմ գործերը առաջ չեն գնում: Ավելին, քաղաքական դասավորվածությունը շարունակում է առաջնահերթ դեր խաղալ: 

Մասնակից պետությունների միջև քաղաքականության և տնտեսության հետ կապված ցանկացած լարվածություն ինքնաբերաբար բերում է ՀԱՊԿ-ի աշխատանքների հետ կապված խնդիրների: 

Բավական է հիշել միայն 2009 թվականը, երբ Ռուսաստանի և Բելառուսի միջև առկա լարվածության պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել համաձայնեցնել ԱԱՀՈւ-ի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը: Միասնության բացակայությունը դրսևորվում է նաև այլ իրադարձություններում: 

Օրինակ՝ 2018 թվականին Ղազախստանի և Տաջիկստանի զինծառայողները մասնակցել են ԱՄՆ-ի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններին: Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, այդ իրադարձությունը ապացուցում է, որ «ՀԱՊԿ-ը մի տեսակ ֆիկցիա է»: 

Ավելին, փորձագետը նշել է, որ հենց նման կերպ էլ կազմակերպությունը հաճախ ընկալվում է նույնիսկ Մոսկվայում: Այս ֆոնին ՀԱՊԿ-ի բարեկամ երկրների շրջանակը ընդլայնելու մտադրության մասին Պուտինի հայտարարությունը ավելի քան հավակնոտ է թվում: 

1994 թվականին կազմակերպությունը բաղկացած է եղել ինը պետություններից, բայց շուտով երեքը լքել են այն: 

Անգամ այնպիսի երկրները, ինչպես, օրինակ՝ պայմանականորեն ռուսամետ Սերբիան, նույնպես ՀԱՊԿ-ին անդամակցելու հետաքրքրություն չեն ցուցաբերում: 

Այս առումով ՀԱՊԿ-ին իր կենսունակությունը պահպանելու և գործընկերներ ներգրավելու համար ակնհայտորեն հարկավոր է ինչ-որ ավելի կարևոր բան, քան հերթական գագաթաժողովը և դաշինքի կարևորության մասին հայտարարությունները:

Կամո Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular