ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել ռուս Մաքսիմ Յակուբեցի եւ Իգոր Տուրաշեւի դեմ, որոնց երկրի իշխանությունները մեղադրում են համակարգիչների համար ծրագրային ապահովման մեջ մեքենայություններ կատարելու համար, ինչպես նաեւ մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք կապ ունեն, ըստ Վաշինգտոնի, Evil Corp հաքերական խմբի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Evil Corp-ի դեմ՝ որպես կիբեր ոլորտում աշխարհում ամենաքրեական կազմակերպություններից մեկի դեմ ուղղված մասշտաբային գործողությունների բաղկացուցիչ մաս»,-հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Բացի Յակուբեցից եւ Տուրաշեւից, ցանկում ներգրավված են եղել եւս 15 ֆիզիկական անձինք, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց թվին են պատկանում նաեւ Ուկրաինայի, Իսպանիայի, Հունաստանի, Իսրայելի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ: Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ վեց ռուսական իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պնդմամբ, կապված են ռուս Դենիս Գուսեւի հետ, որը ներառված է հաքերային խմբի կազմում: Խոսքը վերաբերում է «Բիզնես-ստոլիցա», «Օպտիմա», «Թրեյդ-ինվեսթ», «Ավտոսպասարկման կենտրոն», «Վերտիկալ» եւ «ՅՈՒՆԻՔՈՄ» ՍՊԸ-ներին: ԱՄՆ-ի ֆիննախի վարկածով՝ Գուսեւն այդ կազմակերպությունների գործադիր տնօրենն էր եւ օգնում էր հաքերներին ֆինանսական գործողություններ անցկացնել:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պնդում է, որ Մաքսիմ Յակուբեցը փորձել է հափշտակել 220 մլն դոլար բանկային հաշիվներից: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալի կողմից վնասատու ծրագրային ապահովման տարածումը հանգեցրել է շուրջ 220 մլն դոլարի հափշտակման, ընդ որում՝ նրա զոհերի բանկային հաշիվներին հասցված իրական վնասը կազմել է շուրջ 70 մլն դոլար: Նախարարության վարկածով՝ Յակուբեցը գործել է ուրիշ հաքերների հետ համատեղ մեքենայությունների սխեմայի շրջանակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular