ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Կարապետյանը խոստանում է ներդնել ողջ ուժերը Հայաստան օլիմպիական մեդալ բերելու համար

ՍՊՈՐՏ

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը, ով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, վստահ է իր ուժերին, որ ամիսներ անց ևս ինքը բարձր կպահի Հայաստանի մարզական պատիվը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հարազատների, ընկերների ու մարզասերների սերը վայելած ու գնահատանքը զգացած ծանրորդը բավականին վստահ է իր ուժերին, որ ամիսներ անց ինքն ի վիճակի կլինի Օլիմպիական խաղերում պայքարելու մեդալների համար:

«Գիտեմ, որ Ռիոյում ավելի բարդ կլինի: Փորձելու եմ մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի կարողանամ լավ ելույթ ունենալ: Իհարկե, չեմ կարող ոչինչ խոստանալ կամ հավատացնել, թե անպայման մեդալ կնվաճեմ Օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ սպորտը բավականին անկանխատեսելի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծանրորդը՝ հավելելով, որ իր համար բավականին հաճելի է եղել, երբ կարողացել է Ֆյորդեում Հայաստանի համար ոսկե մեդալներ նվաճել:

«Շուտով կմեկնարկի նաև մեր ուսումնամարզական հավաքը: Ապրիլի 28-ից սկսած ջանասիրաբար կմարզվեմ, կանեմ ամեն բան, որպեսզի կարողանամ ավելի մեծ ծանրություններ բարձրացնել: Ինձ համար ամենակարևորը մշտական աշխատանքն է, մարզումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաջողության հասել:

Կներդնեմ ամբողջ ուժերս Հայաստանի համար Օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- ասաց երիտասարդ ծանրորդը՝ խոսելով նաև իր՝ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանալու զգացմունքների մասին. «Բավականին հուզիչ էր: Մրցակցում էի ոչ թե Տիգրան Մարտիրոսյանի, այլ ինքս ինձ հետ: Ուրախ եմ, որ հաջողվեց լավ արդյունքի հասնել: Կարծում եմ, որ դեռ ավելիին եմ ունակ»:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար Ֆյորդեում միակ ոսկե մեդալը նվաճած ծանրորդը հավելեց նաև, որ ինքը մեծ ուրախությամբ է ընդունել նաև Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի հաջողությունները. «Մենք իսկապես թիմ էինք: Դարձել էինք մի ամբողջություն, բոլորս աջակցում էինք միմյանց և օգնում էինք խորհուրդներով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular