ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով՝ նորից մեղադրելով իր նախորդին այն բանում, որ նա Անկարային չի վաճառել ամերիկյան ՀՕՊ։

«Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր գնել Patriot մեր համակարգը, եւ Օբամայի (ԱՄՆ նախկին նախագահ) վարչակազմը թույլ չտվեց, եւ նրանք իրենց դա թույլ տվեցին միայն այն ժամանակ, երբ պատրաստ էին գնել այլ համակարգ»,- ասել է Թրամփը ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում (Լոնդոն)։

Մակրոնը նշել է, որ Թուրքիան եւ Ֆրանսիան համագործակցում են անվտանգության, առեւտրի եւ միգրացիայի ոլորտում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Թուրքիան չի կարող լինել ՆԱՏՕ անդամ եւ միաժամանակ գնել ռուսական Ս-400 համակարգեր։

Մակրոնը Թուրքիային մեղադրել է «պրոքսի» «Իսլամական պետության» հետ համագործակցության մեջ՝ նշելով, որ Անկարան պետք է պարզաբանումներ տա այս հարցի շուրջ։ «Ընդհանուր թշնամին այսօր ահաբեկչական խմբավորումներն են։ Ցավոք, մենք ահաբեկչության միասնական սահմանում չունենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մակրոնը։ «Երբ ես նայում եմ Թուրքիային, այն պայքարում է նրանց դեմ, ովքեր պայքարել են մեզ հետ ուս ուսի ընդդեմ ԻՊ-ի, եւ երբեմն նրանք աշխատում են ԻՊ վստահված անձանց հետ։ Սա խնդիր է, եւ սա ռազմավարական խնդիր է։ Եթե մենք պարզապես քննարկում ենք, թե որքան ենք վճարում, եւ մենք հստակ բանավեճեր չունենք նման իրավիճակի մասին, ապա դա լուրջ չէ»։

Թրամփի հարցին՝ մտադի՞ր է արդյոք Փարիզը վերցնել ԻՊ գրոհայիններին, Մակրոնը պատասխանեց. «Եկեք լուրջ լինենք»։ Նրա խոսքով՝ օտարերկրյա գրոհայինների հարցը կլուծվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, իսկ առաջնահերթ կլինի ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտը։ «Ահա թե ինչու նա մեծագույն քաղաքական գործիչ է, դա լավագույն տարբերակներից մեկն էր՝ պատասխան չտալ ողջ ընթացքում»,- ի պատասխան ասաց Թրամփը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular