ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի 23-ին պետք է հայտնվի մարդ, որը կարող է առաջին հերթին կոնսոլիդացնել մեր ֆուտբոլային ընտանիքը և փորձի առաջ տանել հայկական ֆուտբոլը

ՍՊՈՐՏ

Հայաստանի Ֆուտբոլային ընտանիքում առաջիկա ամիսը աննախադեպ թեժ է լինելու: Ընդհանրապես դեկտեմբերը մեր ֆուտբոլում արձակուրդային է, սակայն 2019-ը խոստանում է լինել իրադարձություններով հարուստ, քանի որ Ֆեդերացիայում նոր ընտրություններ են: Եվ այսպես, Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, ՀՖՖ նախագահի աթոռը թափուր է և հիմա սկսվում է պայքարը այդ պաշտոնի համար:      

Հայկական իրականությունն այն է, որ ֆուտբոլից քիչ թե շատ բոլոր հասկացողները հենց իրենց են տեսնում այդ պաշտոնում և մտածում են, որ հենց իրենք կարող են փրկել մեր ֆուտբոլը: Ում ենք մենք ցանկանում տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում. ֆուտբոլասերի, որին թվում է, թե ինքը հասկանում է ամեն ինչից, թե  ՀՖՖ նախագահի պաշտոնում լինի նախկին ֆուտբոլիստ, որը ժամանակին խաղադաշտում ուրախություն էր պարգևում բազմաթիվ ֆուտբոլասերների, իսկ մի գուցե լրագրողի, որը գիտի աշխարհի բոլոր թիմերի ֆուտբոլիստներին, կազմերը, դեմքերը, թե ցանկանում ենք տեսնել հաջողակ գործարարի, որն ունի կառավարման հզոր հմտություններ և արդեն կայացած է բիզնեսում և երկար տարիներ նաև ֆուտբոլային գործիչ է:

ՀՖՖ նախագահի պաշտոնում դեկտեմբերի 23-ին պետք է հայտնվի մարդ, որը կարող է առաջին հերթին կոնսոլիդացնել մեր ֆուտբոլային ընտանիքը և փորձի առաջ տանել հայկական ֆուտբոլը: Նա պետք է լինի ֆուտբոլային և կառավարման հմտություններով զինված ուժեղ մարդ և ներկայանա թիմային մտածելակերպով:

Իսկ ինչից ենք մենք այսքան դժգոհ հիմա: Դժգոհ ենք հավաքականների արդյունքներից, արտասահմանցի մարզիչների աշխատանքից, մրցավարների որակավորումից, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման տեմպերից, խաղադաշտերի պակասից: Այս ամենը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աշխատանքների արդյունքն է՝ այն հիմա հավասար է 0-ի:

Ինչ արվեց անցած 1.5 տարվա ընթացքում: Մեծ ցանկություններով և բավականին վստահությամբ, կառավարման եկած մարդիկ, որոնց թվում էր, թե հենց իրենք են մեր ֆուտբոլը փրկելու և հաղթանակներ ենք տանելու Իտալիայի նման հավաքականների նկատմամբ, առանց ֆուտբոլային խորը գիտելիքների արագ որոշումներ կայացրին, որի արդյունքում մենք չենք հաղթում նույնիսկ Լիխտեյնշտեյնին: Ինչ կտա հայտարարված 700 փոքր՝ 20-ը 40-ի խաղադաշտերի կառուցումը ՀՀ ամբողջ տարածքով մեկ:

Որքանով է նպատակահարմար աստղաբաշխական գումարներով Հայաստան հրավիրել նախկինում ճանաչված մասնագետի, իսկ արդյունքը ոչնչով չտարբերվի նախկին տարիների արդյունքներից: Եթե ՀՖՖ-ի ներկա ղեկավարությունը հաջողություն է համարում ՀՖՖ նախկին ղեկավարի միանձնյա որոշումները կոլեգիալ որոշումներով փոխարինելը, ապա չպետք է մոռանալ, որ հենց հիմա ՀՖՖ ղեկավար պաշտոններ զբաղեցնողներից շատերը եղել են միանձնյա որոշումներ կայացնողի կողքին և լավ էլ գովաբանում էին նրան լրատվամիջոցներով: Անկեղծ են նրանք այս պահին, իհարկե՝ ոչ:  

Գումարները փոշիացննելու, անտաղանդ կառավարելու, անընդհատ ուրիշներին քննադատելու, որպեսզի սեփական սխալները թաքցնեն հանրությունից, մոտեցումները բերեցին կազուսի: Անցած 1.5 տարին ցույց տվեց, որ այս թիմը չի կարող իր մոտեցումներով փոփոխություններ իրականացնել մեր ֆուտբոլում:

Խնդիրները շատ են և տարաբնույթ: Այժմ մեր ֆուտբոլին անհրաժեշտ է ուժեղ ձեռք, խելացի մտածելակերպով, կառավարման հմտություններով, ՖՈւՏԲՈԼԻՑ հասկացող, պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի ձիրքով մարդ, որը մեզ կվերադարձնի ֆուտբոլ գնալու մեծ ցանկությունը, հաղթանակների բերկրանքը:

 

Շարունակելի…..  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular