ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս Ճապոնիային հաջողվեց նվազեցնել սիգարետի վաճառքը․ փաստեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am-ը գրում է՝

 

Մինչև 2014 թվականը Ճապոնիայում սիգարետի վաճառքի ծավալը տարեկան նվազում էր միջինում 2%-ով, իսկ 2014 թվականից հետո սկսեց նվազել 10%-ով՝ առանց հակածխախոտային պայքարում փոփոխություններ կատարելու։ ԱՄՆ-ում ուսումնասիրվել է հաջողության այս պատմությունը՝ հետագա կիրառման ակնկալիքով։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ ազգային մակարդակով սիգարետի վաճառքի նվազումը հնարավոր չէ բացատրել մեկ այլ գործոնով, բացի ծխախոտի տաքացման համակարգերի  վաճառքի մեկնարկից։

Ամերիկայի Օնկոլոգիական Միության հետազոտական թիմը ուսումնասիրել է Ճապոնիայում սիգարետի վաճառքի կտրուկ անկումը 2012-2018 թվականներին։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ազգային մակարդակով սիգարետի վաճառքի նվազումը պայմանավորված է ծխախոտի տաքացման համակարգի (IQOS) վաճառքի մեկնարկով։

Հետազոտական թիմը համեմատել է ծխախոտի տաքացման համակարգի վաճառքի մեկնարկի ու սիգարետի վաճառքի նվազման ժամանակաշրջանները։ Պարզվել է, որ սիգարետի վաճառքը սկսել է նվազել IQOS-ի վաճառքը մեկնարկելուց մի քանի ամիս անց։ Հետաքրքիր է, որ սիգարետի վաճառքի նվազումը ավելի ուշ է նկատվել այն համայնքներում, որտեղ ծխախոտի տաքացման համակարգն ավելի ուշ է ներկայացվել։

Առանց այրման նիկոտին մատակարարող այլընտրանքի շնորհիվ բազմաթիվ ծխողներ Ճապոնիայում հրաժարվել են սիգարետ ծխելուց։ Կարևոր է նաև այն, որ ճապոնացի օգտատերերի ճնշող մեծամասնությունը (98%) նախկինում սիգարետ կամ ծխախոտային այլ արտադրանք օգտագործող են եղել։ Այսինքն՝ արտադրանքը չծխողների շրջանակներում հետաքրքրություն չի առաջացնում։

 
Ճապոնիայի այս հաղթանակը հակածխախոտային պայքարում կարող է ուսուցողական լինել նաև այլ երկրների համար. չէ՞ որ առկա գիտական տվյալները հաստատում են, որ ամբողջությամբ առանց այրման այլընտրանքի անցում կատարելը ավելի քիչ ռիսկ է ներկայացնում առողջությանը, քան սիգարետ ծխելը։ Իհարկե, սա չի նշանակում, որ ծխախոտի տաքացման համակարգերը անվտանգ են, բայց եթե ծխողը չի ցանկանում հրաժարվել սիգարետից, հանրային առողջապահության տեսանկյունից այս արտադրանքը լավ այլընտրանք է։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular