ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրգանիզմը մաքրող լավագույն ըմպելիքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեյ

Սա օրգանիզմը մաքրելու համար պարզապես անփոխարինելի ըմպելիք է։ Այն օրգանիզմից դուրս է բերում թունավոր և վնասակար նյութերը։ Հատկապես օգտակար են խոտաբույսերից պատրաստված թեյերը՝ խատուտիկ, անանուխ, իմբիր, կանաչ թեյ։

Այս թեյերը նաև մաքրում են լյարդը վնասակար նյութերից և նպաստում են քաշի նվազեցմանը։

Կիտրոնով և պղպեղով ըմպելիք

Բնական ըմպելիք՝ կիտրոնով և չիլի կծու պղպեղով։ Այն շատ օգտակար է դեմքի մաշկի վիճակը բարելավելու և քաշը նվազեցնելու համար։

Այս ըմպելիքը մարսողական տրակտից դուրս է հանում թունավոր նյութերը, ինչը իր հերթին նպաստում է քաշի նվազեցմանը։

Պատրաստման եղանակը՝ 1 ճ․գդալ թարմ կիտրոնի հյութը ավելացնել 250 գր․ջրի մեջ, ապա մի քիչ չիլի պղպեղ և 1 թ․գդալ մասուրի օշարակ։ Այս բուժիչ ըմպելիքը անհրաժեշտ է խմել փոքր կումերով՝ ամբողջ օրվա ընթացքում։

Լոռամրգի հյութ

Այս հյութը շատ արդյունավետ է քաշը նվազեցնելու համար, քանի որ այն լավացնում է նյութափոխանակությունը։

Արդյունքում ճարպերը վերածվում են անհրաժեշտ էներգիայի։ Ցանկալի է լոռամրգի հյութը օգտագործել գարնանը կամ ամռանը, քանի որ հենց այդ ժամանակ է խոցելի մարդու օլրգանիզմը և հատուկ ուշադրություն է պահանջում։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրական մոտ 1 լիտր լոռամրգի հյութ։

Կաղամբի հյութ

Այն հիանալի մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից և կարգավորում մարսողական գործընթացը։

Օգտակար է նաև թարմ կաղամբից պատրաստաված ապուրը։
Օրգանիզմը մաքրել կօգնեն նաև տանձը և գազարը, որոնցից կարող եք թարմ քամած հյութ պատրաստել։

Սառը ջուր

Սովորական ջուրը հիանալի կերպով նվազեցնում է ավելորդ քաշը և ազատում տոքսիններից։

Օրական օգտագործելով 8-10 բաժակ սառը ջուր՝ Դուք հեշտությամբ կկորցնեք 300-500 կկալ, քանի որ օրգանիզմը ստիպված կլինի ծախսել էներգիայի պահուստները ջուրը տաքացնելու համար։


Նյութը՝ Woman.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular