ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնու սպանությունը պատվիրած մոսկվացի կինը հայտնի ֆիթնես բլոգեր է դարձել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամուսնու սպանությունը պատվիրած մոսկվացի կինը հանրահայտ ֆիթնես բլոգեր է դարձել: Life-ը գրում է, որ 52-ամյա Ելենան կայք է ստեղծել, որտեղ ներկայացնում է իր մշակած մարզանքներն ու սննդակարգերը, իսկ սոցցանցերում ցույց է տալիս, թե ինչպես է պետք անել այդ վարժությունները մարզասրահում: Նա այս պահին արդեն ավելի քան 360 հազար բաժանորդ ունի։

Ինքը Ելենան իր էջում գրում է, որ մեկ տարում այնքան գումար է վաստակել, որ կբավականացնի Մոսկվայում երեքսենյականոց բնակարան գնելու համար:

Պարբերականը հիշեցնում է, որ Ելենան առաջին անգամ չէ, որ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 2008-ին նա մի քանի ֆիթնես ակումբներ ուներ Մոսկվայում: Այն ժամանակ Ելենան դիմել էր մարդասպանի՝ իր նախկին ամուսնուց ՝ Ալեքսեյից «ազատվելու» նպատակով: Դրդապատճառը աշխարհի պես հին է ՝ ամուսինների վիճաբանության պատճառը նրանց չորս բնակարաններն էին Մոսկվայում Խաղաղության պողոտայի վրա: Դրանցից երկուսը Ալեքսեյին էին պատկանում, մեկը՝ նրանց որդի Նիկիտային, իսկ չորրորդն էլ Սանժարովսկայայի անունով էր գրանցված:

Ամուսնալուծությունից հետո կինը իր ու որդու բնակարանները վաճառել էր նախկին ամուսնուն, սակայն շուտով զղջացել էր իր այդ որոշման համար: Այդ ժամանակ Ելենան վճռել էր դիմել ծայրահեղ քայլի՝ նա դիմել էր ընկերոջը՝ խնդրելով պրոֆեսիոնալ քիլլեր գտնել: Բայց այդ ընկերը, պարզվել է, որ այդքան էլ սառնարյուն մարդ չէր ու ծրագրվող սպանության մասին հայտնել էր ոստիկանություն: Բիզնեսվումենին ձերբակալել էին, սակայն նրան հաջողվել էր խուսափել լուրջ պատժից: Դատարանը Սանժարովսկայային անմեղսունակ էր ճանաչել ու ուղարկել բուժման՝ կլինիկա: Դրանից մի քանի տարի հետո զոհվել էր Ելենայի որդին: Պատանին վնասել էր ոտքը արտասահմանում ու կոմայի մեջ ընկել ներարկված ցավազրկող դեղամիջոցից: Նիկիտան կոմայից այլևս դուրս չի եկել:

Մի ամբողջ տարի Ելենան տանից դուրս չէր գալիս ու գրեթե ոչ մեկի հետ չէր շփվում: Այդուհանդերձ կինը իր մեջ ուժ էր գտել վերադառնալու աշխատանքի: Սանժարովսկայան իր ֆիթնես ակումբները փակել է ու սկսել զբաղվել օնլայն նախագծերով: Instagram էջում հրահանգիչը ոչ միայն իր մարզումների մասին է պատմում, այլեւ խորհուրդներ տալիս կանանց՝ տղամարդկանց հետ հարաբերությունների մասին:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular