ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում 53-ամյա կինը փորձել է բենզինով ինքնահրկիզվել (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 15-ին 53-ամյա կինը, որի ընտանիքին ԴԱՀԿ աշխատակիցները փորձել են վտարել բնակության վայրից, ինքնահրկիզման փորձ է կատարել։

NEWS.am-ի հետ զրույցում ինքնահրկիզման փորձ կատարած Նարգիզ Ասլիկյանը պատմեց, որ արդեն 16 տարի է՝ բնակվում են Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող տնակներից մեկում։ Սակայն վերջերս տեղեկացել են, որ այս տարածքը գնել է ոմն Գագիկ Մանուկյան, եւ իրենք ստիպված են լքել տարածքը։

Նարգիզ Ասլիկյանը նշեց, որ նման ծայրահեղ քայլի է գնացել, քանի որ իր հինգ հոգանոց ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում եւ բնակության համար այլ տեղ չունի։

ԴԱՀԿ աշխատակիցները մինչեւ նոյեմբերի 3-ը ժամանակ են տվել, մինչեւ դատական կարգով կորոշվի հետագա անելիքները։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular