Ինչպես կարելի է զարմացնել կնոջը անկողնում (տղաների մուտքը՝ պարտադիր)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱյսօրվա հոդվածում խոսքը կգնա այն մասին, թե ինչպես օրիգինալ ձևով արթնացնել սիրելիին առավոտյան։
Համաձայնեք, որ աղջիկները սիրում են քնել, ու արթնանալու համար շատ մեծ ջանքեր են պահանջվում։
Բայց եթե վաղ առավոտից ձեր սիրելիի համար հաճելի անակնկալ պատրաստեք, ապա արթնանալն ավելի հեշտ կլինի, և բացի դրանից կապահովեք լավ տրամադրություն ամբողջ օրվա համար։ Ինչ-որ օրիգնալ բան անելը ևս մեկ պատճառ է՝ հարաբերություններում ռոմանտիկան պահելու և առօրեականությունից խուսափելու համար։ Այսօր մենք Ձեզ կօգնենք հաճելի բան անել Ձեր սիրելի աղջկա համար և հարաբերություններում նոր ռոմանտիկայի խարույկ վառել։
Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրելիի առավոտյան անկնալը։ Չէ՞ որ դա լավ տրամադրություն կպարգևի աղջկան ողջ օրվա ընթացքում։ Բայց պետք չէ համարել, որ անկողնում մատուցված սուրճն ու նախաճաշը շատ ռոմանիկ և կրեատիվ է։ Մեր նպատակը՝ աղջկան զարմացնելն ու հիացնելն է։
1. Եթե Ձեր ընկերուհին կամ կինը նուրբ ու ռոմանտիկ էակ է, սիրում է պոեզիա և փափուկ խաղալիքներ, ապա արթնանալը նա նույնպես կցանկանար այդպիսին։ Այսպիսի աղջիկներին դուր կգա թեթև նախաճաշը (ինչ-որ հետաքրքիր բան գտեք խոհարարական գրքում), կարելի է գեղեցիկ դասավորել ափսեի վրա նրա սիրելի մրգերը, սկուտեղի վրա դնել նրա սիրելի ըմպելիքը և այս ամենը ձեր սիրելի երաժշտության տակ (չէ որ յուրաքանչյուր զույգ ունենում է իր երգը)։ Եվ որպես վերջաբան, զարդարեք անկողինը վարդի թերթերով։

2. Դե իսկ եթե Ձեր հարաբերությունները դեռ չեն հասել նրան, որ դուք միասին ապրեք, ապա կարելի է վարվել այս կերպ։ Երաժիշտների հետ սերենադ երգել նրա պատուհանի տակ (ոչ, մենք չենք կատակում)։ Բայց եթե երաժիշտներ վարձելը շատ թանկ ճոխություն է Ձեր համար, ապա մագնիտոֆոնը նույնպես կլինի։ Գլխավորը՝ որ դուք կարողանաք փոխանձել Ձեր սերը նրան։ Ոմանց համար սա կարող է խորթ թվալ (բոլոր այս սերենադները և երաժշտությունը), բայց որքան գեղեցիկ և հաճելի դա կընկալվի աղջկա կողմից։

3. Շատ տղամարդիկ համարում են, որ կանայք չեն սիրում սիրով զբաղվել առավոտյան։ Իզուր։ Առավոտյան սեքսն այնպիսի առույգություն է հաղորդում, որ բազմաթիվ անգամ գերադասում է կոնտրաստային ցնցուղին։ Այդ իսկ պատճառով, եթե Ձեր ընկերուհին ռոմանտիկ չէ, ապա առավոտյան կրքոտ սերը՝ շատ լավ նվեր կլինի նրա համար։ Միայն թե մի սպասեք, մինրև նա արթնանա, արթնացրեք նրան ձեր շոյանքներով ու համբույրներով։ Դա առաջին հերթին, սիրում է ցանկացած կին, իսկ երկրորդ՝ այդ կերպ արթնանալուց նա երբեք չի հրաժարվի։

4. Նաև կարելի է ինչ-որ ծիծաղել բան անել։ Միայն արեք դա այն ժամանակ, երբ գիտեք, որ Ձեր ընկերուհին կհասկանա այդպիսի կատակը վաղ առավոտյան։ Օրինակ, կարելի է ինչ-որ տեղից գտնել նրա սիրած դերասանի դիմակը և արթնացնել սիրելիին։ Այ զարմանք կլինի, երբ նա տեսնի, որ գիշերն անցկացրել է Ջոնի Դեպպի, Բրեդ Փիթի կամ Ռոնալդուի հետ։

5. Աղջկան արթնացնելու ևս մի հաճելի տարբերակ․ պատրաստվեք նախորոք, տպեք ու կտրեք բազմաթիվ կոմպլիմենտներ (կարելի է կտրելի սրտաձև)։ Վերցնել այս կտրատված կոմպլիմենտները և լցնել դրանք անկողնու վրա։ Դրանից ոմանց վրա գրել առաջադրանքներ, օրինակ «մոտեցիր և միացրու համակարգիչը» կամ «վերցրու պահարանի վրայից այս կամ այն գիրքը»։ Իսկ այնտեղ դարձյալ ինչ-որ հաճելի բան լինի գրված։

6․ Եթե Դուք տարբեր քաղաքներում եք ապրում, ապա դա չի նշանակում, որ Դուք չեք կարող հաճելի պահեր պարգևել Ձեր սիրելիին։ Դրա համար անհրաժեշտ է գտնել նրանց քաղաքում գործող որևէ ծաղկի խանութի տվյալներ, պատվիրել ծաղիկներ, և առաքիչը դրանք կհասցնի Ձեր սիրելիին։ Կամ ամենևին էլ պարտադիր չէ,որ դա լինի ծաղիկներ, երևակայեք և մեր օրերում ամեն ինչ կարելի է կյանքի կոչել։
Նախքան սիրելիին արթնացնելը, մտածեք՝ ինչ է նա սիրում, ինչ կցանկանար։ Եվ ի դեպ, հարկավոր չէ ամեն օր սերենադներ երգել, արեք դա անսպասելի և ոչ հաճախ, որպեսզի դա սովորական չդառնա։ Դե նաև իմպրովիզներ արեք։