ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թթված յոգուրտի վաճառք՝ Երևանում. իսկ պատկան մարմիններն «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

shamshyan.com -ը գրում է.

Սեպտեմբերի 14-ի առավոտյան Երևանի Գարեգին Նժդեհի 9 հասցեում գործող «Տիտան» սուպերմարկետից գնելով «Աշտարակ կաթ» ընկերության յոգուրտները՝ մեր գործընկերուհին, տանելով դրանք տուն, հայտնաբերել է, որ թթված են, չնայած որ գտնվել են ժամկետի մեջ:

Հարգելի տնտեսվարողներ, հորդորում ենք, որ լինեք մի քիչ բարեխիղճ և պահեստներից դուրս թափեք ժամկետանց ապրանքները, քանի որ սա առաջին դեպքը չէ: Հիշե՛ք, որ դուք էլ երեխա ունեք և կարող է՝ մի օր էլ այդ «աղբը» ձեր երեխան ուտի:

Իսկ Դուք՝ սննդի հարգելի տեսչություն, պետք է ավելի զգոն աշխատեք, չէ՞ որ խոսքը մարդու առողջությանն է վերաբերում: Այսքանից հետո էլ դեռ «Տիտան» սուպերմարկետի վաճառողը, փոխանակ ներողություն խնդրի, քթի տակ փնթփնթում է, թե՝ բա 600 դրամը տվեք, թող գնա: Հարգելիս, հաստատ 600 դրամով չեմ հարստանա… մա՛րդ մնացեք:

P.S. Սուպերմարկետի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խնամին է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular