ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմօյլ»-ում արտադրվելու են միայն բիտում և քսայուղեր և նավթամթերքի մասին խոսք լինել չի կարող. Ալֆրեդ Աբեդի

ՎԻԴԵՈ

Վերջին օրերին ինտերնետային կայքերից մեկում հայտնվեց Եղվարդում կառուցվող Արմօյլ բիտումի և քսայուղերի գործարանի վերաբերյալ մոտ 15 րոպե տևողությամբ մի ռեպորտաժ, որտեղ ապատեղեկատվությունից բացի, որևէ փաստական տվյալներ չկան,-վստահեցնում են Արմօյլ գործարանի պատասխանատուները: Ինտերնյուզ կայքում տեղ գտած այսպես կոչված Հատուկ ռեպորտաժում սկզբից մինչև վերջ ներկայացված փաստերը որևէ աղերս չունեն իրականության հետ: Ռեպորտաժում տեղ գտած ապատեղեկատվությանն ու կեղծիքին <<Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրենը փաստերով է հակադարձում: Ալֆրեդ Աբեդին վստահենցում է՝ գործարանում արտադրվելու են միայն բիտում և քսայուղեր և նավթամթերքի մասին խոսք լինել չի կարող:

Ռեպորտաժում տեղ գտած հաջորդ ապատեղեկատվությունն այն է, որ գործարանն արդեն հանձնվել է շահոգործման, այնինչ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է Եղվարդի քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածքում կառուցվում է Բիտումի և քսայուղերի գործարան նույնպես չի համապատասխանում իրականությանը: Քաղաքապետը ռեպորտաժում նշել է, որ այդ տարածքում կառուցվում է պահեստներ, այնիչնչ և քաղաքապետը, և իրավասու բոլոր գերատեսչությունները ոչ միայն տեղյակ են եղել կառուցվող գործարանի մասին, այլև դրական եզրակացություն են տվել: Ի վերջո, որն է Արմօյլի շուրրջ բարձրացված անտեղի աղմուկի, տարածած ստի, ապատեղեկատվության ու շանտաժի նպատակը և հատկապես ում է ձեռնտու այն դեպքում, երբ գործարանը շահագործելու դեպքում առանց որևէ մեկին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեծ օգուտ է բերելու տնտեսությանը՝ ստեղծելով նաև հարյուրավոր աշխատատեղեր: Արմօյլը կառուցման օրից որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ և որէ մեկից որևէ թաքցնելու բան չունի:

Ալֆրեդ Աբեդին կոչ է անում որևէ բան հրապարակելիս կամ ռեպորտաժ պատրաստելիս հիմնվել միմիայն փաստաթղթերի վրա և ներկայացնել միայն իրականությունը, այլ ոչ թե որոշ նպատակներ հետապնդելով խեղաթյուրել իրականությունն ու ապատեղեկատվություն տարածել հասարակության շրջանում: Ինչ վերաբերում է ռեպորտաժում շահարկվող մտքին, թե Արմօյլը չի հարգում ընդերքի տեսչական մարմնի որոշումներին՝ Արմօյլ ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին վստահեցնում է. չկա ուժի մեջ մտած որևէ որոշում, որը չի հարգվել Արմօյլ ընկերության կողմից: Կա տեսչական մարմնի կողմից դեկտեմբերի 17-ին կայացված մեկ որոշում, որի հետ Արմօյլը համաձայն չի եղել և բողոքարկել է: Այժմ գործը գնվում է վարչական դատարանում: Որոշումը կայացրած բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը խայտառակ և ոչ կոմպետենտ գործունեության և որոշումներ կայացնելու պատճառով աշխատանքից հեռացվել է: <<Արմօյլ>> գործարանում արտադրվելու են միայն բիտում և քսայուղեր և նավթամթերքի մասին խոսք լինել չի կարող. Ալֆրեդ Աբեդի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular