ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգիս Գրիգորյանը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգորյանին հեռուստադիտողները շուտով հնարավորություն կունենան տեսնելու ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմերից մեկում, որը նկարհանել է «Շարմ» հոլդինգը: Տվյալ ֆիլմը մեկն է յոթ փոքր ֆիլմերից, որոնք շուտով հանրության դատին կհանձնվեն:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Սարգիս Գրիգորյանի հետ` պարզելու ֆիլմի մանրամասների և նկարահանման ընթացքի մասին:

«Այս ֆիլմը մեր տղերքի ուժի, սիրո մասին է: Այն ցույց է տալիս, որ պատերազմը կարող է միմյանց կապել նաև սերը, ցույց է տալիս մեր հերոս զինվորների անձնազոհությունը, միմյանց նվիրվածությունը: Կարճ ասած` սա ֆիլմ է, որը պատմում է այն ամենի մասին, ինչին մենք ականատես եղանք ապրիլ ամսին»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Սարգիսի խոսքով` այս անգամ ինքը հանրության առջև կներկայանա տաքսու վարորդի կերպարով, ով շատ տղամարդկանց նման գնում և կանգնում է մեր զինվորների կողքին:

Անդրադառնալով իր կերպարի առանձնահատկություններին` Սարգիս Գրիգորյանն ասաց.
«Որպես այդպիսին, առանձնահատկություն կերպարս չունի: Նա սովորական մարդ է, ով ընկերների հետ զրույցում տեղեկանալով սահմանի լարվածության մասին` զանգում է կնոջը և հայտնում, որ վաղը պետք է մեկնի Լեռնային Ղարաբաղ»,- մանրամասնեց դերասանը` հավելելով.

«Այսինքն` կերպարս վարվում է այնպես, ինչպես որ իրականում քառօրյա պատերազմի ժամանակ վարվեցին շատ շատերը»:

Շարունակությունը՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular