ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 
19:54
 
 
1USD AMD
1EUR AMD
1RUB AMD
 
 
Պարզվել է Վայոց ձորում կատարված ավազակային հարձակումների հանգամանքները. չորս անձի մեղադրանք է առաջադրվելՀայաստանի զինծառայողներն առաջատարն են «Խաղաղության մարտիկ» մրցույթումՈ՞ր պաշտոնյաներն են մեկնել արձակուրդՓաշինյանն ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստինԻ՞նչ ցուցմունք է տվել գեներալ-մայոր Օգանովսկին Մարտի 1-ի գործով. Armlur.amԿարեն Նազարյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԱրմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԱՀ պետական նախարարը հրետանային բրիգադներից մեկում ծանոթացել է պարենային ապահովման հարցերինԲանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. ԶախարովաԷկզոտիկ ծառերի գողությունը բացահայտվեց
 
 
 

 

 
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին հրավիրել է Երևան` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին օգոստոսի 9-ին վարչապետը հայտնել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում:

«Այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:

 

Վարչապետը հայտնել է նաև, որ Երևան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում  կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,- հավելել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular