ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կազմակերպվել է չոչ անող մանուկների մեծ մրցույթ (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

 

 

«Հայ ծնողների ակումբ»-ն, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է փոքրիկ չոչ անողների մեծ մրցույթ: «Երազ» այգում տեղի ունեցած Չոչի մրցույթին մասնակցում էր  9 ամսականից մինչև 1 տարի 3 ամսական տարեկան 40 երեխա:

 «Մրցույթին մասնակցում է 40 երեխա, և լինելու է 5 խումբ, ու յուրաքանչյուրում՝ 8-ական մասնակից, միայն մեկում` 9 հոգի: Ունենք 4 մետր երկարությամբ 5 չոչուղի: Ամեն խմբից մեկական հոգի է հաղթելու, և մրցույթից հետո մեր հովանավորները տրամադրելու են տարբեր տեսակի նվերներ և սերտիֆիկատներ»,- ասաց «Հայ ծնողների ակումբ»-ի համակարգող Տաթև Միրզոյանը:

Չոչուղու մի կողմում կանգնած էր երեխայի հարազատներից մեկը, իսկ մյուս կողմում՝ մյուսը: Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության ներքո փոքրիկ մասնակիցները չոչ էին անում և փորձում հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին: Մրցույթին թույլատրվում էր բերել երեխայի սիրելի խաղալիքները կամ ցանկացած այլ իր, որոնցով հնարավոր էր գրավել, կանչել երեխային: Ծնողներն իրավունք չունեին հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:

 

Փոքրիկները մրցում էին մի քանի խմբով: Մրցույթում հաղթածներից մեկը 1 տարեկան 3 ամսական Էլինան էր, ով ինչպես մայրիկը` Հասմիկն ասաց, տանն էլ շատ ակտիվ չոչորդ է: «Էլինան տանն էլ շատ ակտիվ է, ատամհատիկի ժամանակ էլ սպորտսմենի մասնագիտությունն է ընտրել: Սա նրա առաջին մրցույթն էր և առաջին հաղթանակը, և կարծում եմ, որ նմանատիպ մրցույթները հաճախակի կլինեն, որ մենք էլ մասնակցենք»,- նշեց Հասմիկը:

Միջոցառմանը ներկա էին նաև արդեն քայլող կամ դեռ չոչ չանող փոքրիկներ, ովքեր մասնակցում էին միջոցառման մյուս զվարճանքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular