ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ Ս-400-ի մատակարարումը կարեւորագույն գործարք է ժամանակակից Թուրքիայի համար. էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերը մատակարարելու գործարքը որպես երկրի ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Haberler-ին:

«Ներկայումս մեր ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնագիր է Ս-400-ը մատակարարելու գործարքը: Ձեռքբերելով Ս-400-ը՝ Թուրքիան չի նախապատրաստվում պատերազմի: Հակաօդային պաշտպանության համակարգերը կոչված են ապահովել խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրում: Մեր կողմից ձեռնարկված մյուս քայլերը կոչված են մեր պաշտպանողական հնարավորությունների կատարելագործմանը»,-ասել է Էրդողանը: Նա կրկին հայտարարել է, որ Ս-400 համակարգերի վերահսկողությունն ամբողջովին կիրականացնեն Թուրքիայի զինված ուժերը:

Նախագահն անդրադարձել է երկրում ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարման հարցին, որոնք, Վաշինգտոնի տարբեր հայտարարությունների համաձայն, կարող են կասեցվել Ս-400-ի գործարքի հետեւանքով: «Ս-400-ն ու F-35-ը ամբողջովին տարբեր թեմաներ են: Ներկայումս մենք վճարել ենք 1,4  մլրդ դոլար F-35-ի համար: Եթե Թուրքիային հեռացնեն  F-35-ի ստեղծման ծրագրից, ապա մեկ ինքնաթիռի արժեքը կարող է հասնել 7-8 մլն դոլարի: Դա բնավ հասարակ որոշում չէ: (Այդ դեպքում) նրանք ստիպված կլինեն վերադարձնել գումարը, որը մենք վճարել ենք»,-հավելել է Էրդողանը:

Ս-400-ի մատակարարումը Թուրքիային սկսվել է հուլիսի 12-ին: Հանրապետության Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ օրը երեք բեռնատար ինքնաթիռներ մատակարարել են Մյուրթեդ ավիաբազա Ս-400-ի մի քանի բաղադրիչներ: Հաջորդ օրը ժամանել էր եւս մեկ ինքնաթիռ: Կիրակի ստացվել էին տեղեկություններ արդեն յոթերորդ ինքնաթիռի ժամանման մասին, որը մատակարարել էր Ս-400-ի հերթական բաղադրիչները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular