ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Արթիկ քաղաքում. անգարում կրակը հանգցնելու համար ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

shamshyan.com -ը գրում է.

Սեպտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Գորկու փողոցում կամրջի հարևանությամբ գտնվող անգարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը և թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Աշոտ Առաքելյանին պատկանող անգարում առաջացած հրդեհը: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է կուտակած վառելափայտը, կենցաղային իրեր, մոտակայքում՝ անգարի հարևանությամբ մոտ 200 քմ խոտածածկ տարածք, ինչպես նաև պատերի ջերմամեկուսիչ շերտը և ջերմահարվել է «CAT» տեսակի ամբարձիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/09/07/94934/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular